Հեղինե Մանասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հեղինե Մանասյան
Ծնվել էհունվարի 20, 1950(1950-01-20) (74 տարեկան)
ԾննդավայրԱրզական, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Հեղինե Գրիգորի Մանասյան (հունվարի 20, 1950(1950-01-20), Արզական, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մանկավարժ։ Տնտեսագիտության դոկտոր (1996

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1999 թվականին սովորել Կենտրոնական Եվրոպայի (Բուդապեշտ), 2000 թվականին՝ Կոլումբիայի (Նյու-Յորք) համալսարաններում։ 1980-1991 թվականներին և 1996-1997 թվականներին դասախոսել է ԵԺՏԻ-ում, 1998-2000 թվականներին՝ ԵՊՀ-ում։ 2002 թվականից՝ Եվրասիա հիմնադրամի հետազոտական պաշարների «Կովկասյան կենտրոններ» ծրագրի հայկական մասնաճյուղի (ՀՌԿԿ-Հայաստան) տնօրենն է[1]։

Աշխատանքները վերաբերում են տնտեսության աճի ու զարգացման, անցումային տնտեսության աշխատաշուկայի, աղքատության և կրթության, կորպորատիվ կառավարման ստվերային տնտեսության հարցերին[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միավորումները և արտադրության արդյունավետության բարձրացման ուղիները, Ե., 1983 (համահեղինակ)։
  • ՀՀ տնտեսական քաղաքականությունը և Էկոնոմիկայի վրա դրա ազդեցության վերլուծությունը, Ե., 1994։
  • Экономическая политика переходного периода։ методология и анализ, М., 1995 (համահեղինակ).5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՌԿԿ-Հայաստան |». www.crrc.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.