Հեղինե Բիշարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղինե Բիշարյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1961(1961-01-05) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎՊՀ (1991)
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՕրինաց երկիր
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ
 Heghineh Bisharyan Վիքիպահեստում

Հեղինե Վաչեի Բիշարյան (հունվարի 5, 1961(1961-01-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, մանկավարժ, ՀՀ ԱԺ 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարման պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի հունվարի 5-ին Երևանում` ծառայողի ընտանիքում։ 1978-1988 թվականներին աշխատել է Երևանի էլեկտրաապարատների գործարանում որպես վարպետ։ 1991 թվականին ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը և ստացել հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։ Մանկավարժական գիտությունների թեկնածու։ 1994-2008 թվականներին աշխատել է ուսուցչուհի Երևանի թիվ 191 դպրոցում։ 2005-2006 թվականներին աշխատել է Երևանի Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջում` որպես մանկավարժ։ 2010 թ. ընտրվել է Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) իսկական անդամ ակադեմիկոս։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ընտրվել է Լենինյան շրջանի պատգամավոր։ 2003 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության-ի համամասնական ցուցակով։ 2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՕԵԿ խմբակցության քարտուղար։ 2007-2012 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել կրկին «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակով։ 19.06.2007-31.05.2012 ժամանակահատվածում եղել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ 22.11.2010-31.05.2012 ժամանակահատվածում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2009 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ եղել Օրինաց երկիր կուսակցության քաղաքապետ թեկնածուն[2]։ 2012-2017 թվականներին մայիսի Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ կրկին «Օրինաց երկիր» կուսակցությունից։

2017 թվականի Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցել է Հայկական վերածնունդ կուսակցության համամասնական և ռեյտինգային ցուցակով՝ հավաքելով 1621 ձայն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թ. մանկավարժի օրվա առթիվ արժանացել է Ա. Բակունցի անվան մեդալի։ 2011 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]