Հարրի Պոլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Պոլիտ
անգլ.՝ Harry Pollitt
Ծնվել էնոյեմբերի 22, 1890(1890-11-22)[1]
Դրոյլսդեն, Tameside, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունիսի 27, 1960(1960-06-27)[1] (69 տարեկան)
Ավստրալիա
բնական մահով
ԳերեզմանԳոլդերս Գրին
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Պաշտոն(ներ)գերագույն քարտուղար
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն և Workers' Socialist Federation?
 Harry Pollitt Վիքիպահեստում

Հարրի Պոլիտ (անգլ.՝ Harry Pollitt, նոյեմբերի 22, 1890(1890-11-22)[1], Դրոյլսդեն, Tameside, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - հունիսի 27, 1960(1960-06-27)[1], Ավստրալիա), անգլիացի կոմունիստ քաղաքական գործիչ։

Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1906 թվականին դարձել է Անկախ բանվորական, 1912 թվականին՝ Բրիտանական սոցիալիստական կուսակցության անդամ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ մասնակցել է հակապատերազմական պրոպագանդային։ Եղել է 1915 թվականի Սաութհեմփթոնի նավաշինարանի բանվորների գործադուլի, 1918-1919 թվականին՝ Թեմզա գետի ավազանի Ֆաբրիկագործարանային ավագների և «Ձեռքե՜րդ հեռու Ռուսաստանից» շարժումների կազմակերպիչներից ու ղեկավարներից, Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության (ՄԲԿԿ, 1920) հիմնադիրներից։ 1922 թվականից ՄԲԿԿ ԿԿ-ի և ԿԿ-ի քաղբյուրոյի, 1943 թվականից՝ կոմկուսի ԳԿ և քաղկոմիտեի անդամ։ 1921-1924 թվականներին եղել է Պրոֆինտերնի Լոնդոնի բյուրոյի քարտուղար, 1924-1929 թվականներին՝ տրեդյունիոնիստական և լեյբորիստական ղեկավարության դեմ հանդես եկող «Փոքրամասնության շարժման» գլխավոր քարտուղար։ 1925 թվականին հեղափոխական գործունեության համար դատապարտվել է 12-ամսյա բանտարկության։ 1924-1943 թվականներին՝ Կոմինտերնի ԳԿ-ի անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի 3-րդ, 5-7-րդ կոնգրեսներին։ 1929-1956 թվականներին եղել է ՍԲԿԿ գլխավոր քարտուղարը, 1956-1960 թվականներին՝ կոմկուսի ԳԿ-ի նախագահը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. CONOR.Sl


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 361