Հարսանեկան պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարսանեկան պալատ
ქორწინების სახლი
ԵրկիրՎրաստան Վրաստան
Նախագծի հեղինակՎիկտոր Ջորբենաձե
Վաժա Օրբելաձե
Շինարարության սկիզբ1980
Շինարարության վերջ1985
Հայտնի բնակիչներԲադրի Պատարկացիշվիլի
Քարտեզ
Քարտեզ

Հարսանեկան պալատ (Տոնական հանդիսությունների պալատ, վրաց.՝ ქორწინების სახლი), կառույց Թբիլիսի քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է Թբիլիսիում 1980-1985 թվականներին[1] ճարտարապետներ Վիկտոր Ջորբենաձեի և Վաժա Օրբելաձեի նախագծմամբ[1]՝ տոնական հանդիսություններ անցկացնելու նպատակով։

Վրաստանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալուց հետո կառույցը պահանջարկ չուներ և մի քանի տարի լքված վիճակում էր գտնվում[1][2]։

2002 թվականին, երբ այն գնեց գործարար Բադրի Պատարկացիշվիլին, շենքը դարձավ բնակելի և ստացավ նաև «Արկադիա» անունը՝ տիրոջ պատվին։ 2008 թվականին, երբ մահացավ Պատարկացիշվիլին, նրան թաղեցին պալատի այգում[1][3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան պալատի ճարտարապետական լուծումը հաճախ են համեմատում եկեղեցական ճարտարապետության հետ[4]։ Օրինակ՝ «Citizen K» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆրեդերիկ Շոբենն ասել է․

Թբիլիսիի Հարսանեկան պալատը կարծես տաճար լինի մեկ այլ՝ երևակայական աշխարհից[1]։

Փորձագետները նշում են Ջորբենաձեի և Օրբելաձեի ոճական լուծումների նմանությունը լը Կորբյուզիեի և Նիմեյերի մոդեռնիստական եկեղեցիների ճարտարապետությանը[1][4]։

Նշվում է նաև, որ պալատը կառուցելիս կիրառվել է նաև բիոնիկական ճարտարապետության լուծումներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Дворец торжеств: дорога к Храму». Тбилисская неделя. 2011 թ․ հունիսի 16. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 М. Ю. Тюрин Новый подход к архитектурному проектированию дворца бракосочетаний в центральном районе города Челябинска // Наука ЮУрГУ: материалы 67-й научной конференции. Секции социально-гуманитарных наук. — Челябинск: Издательский центр ЮУрГУ, 2015. — С. 114—119.
  3. «Гродненский драмтеатр включили в список фантастических зданий бывшего СССР». Вечерний Гродно. 2013 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  4. 4,0 4,1 «Будущее в прошлом». Инженерно-строительный институт СФУ. 2014 թ․ ապրիլի 30. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.