Հարություն Մեհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Մեհրաբյան
Ծնվել էմայիսի 19, 1886(1886-05-19)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մահացել է1961
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՆերսիսյան դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա

Հարություն Մեհրաբյան (մայիսի 19, 1886(1886-05-19), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1961), հայ կոմպոզիտոր, խմբավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մեհրաբյանը ծնվել է 1886 թվականի մայիսի 19-ին Թիֆլիսում։ Երաժշտության դասեր է առել Մակար Եկմալյանից, ապա սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Դոնի Ռոստովի կոնսերվատորիայում և Մոսկվայի պետական կոնսերվատորիայում։ 1919 թվականին մեկնել է Կ. Պոլիս։ 1923 թվականին բնակություն է հաստատել Նյու Յորքում։

Ստեղծել է մեծ երգչախումբ (Գրիգոր Սյունու հետ), հանդես եկել Նյու Յորքում, Դետրոյտում, Ֆիլադելֆիայում և այլ քաղաքներում։ Գրել է երգեր, որոնցից ճանաչված են՝ «Խնձորի ծառի տակին», «Դու նստել ես աղբրա ափին», «Արևի պես սիրուն Զարոս», «Սարերի աղջիկ», «Գնչուհու երգը» և այլն։ Երաժշտագիտական հոդվածներով հանդես է եկել ամերիկահայ մամուլում։

Կինը՝ Հելեն Մեհրաբյանը (Ելենա Լվովա), եղել է ճանաչված տավղահարուհի[1]։

Հարություն Մեհրաբյանը մահացել է 1961 թվականին Նյու Յորքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։