Հարություն Հակոբյան (գեղանկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Հակոբյան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1962(1962-10-28) (61 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Հարություն Հակոբյան (հոկտեմբերի 28, 1962(1962-10-28), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Հակոբյանը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 28-ին, Լենինական քաղաքում[2]։ 1972 թվականին ավարտել է Լենինականի թիվ 25 միջնակարգ դպրոցը։ 1979-1983 թվականներին ուսումը շարունակել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի կերպարվեստի բաժնում, որից հետո՝1983-1991 թվականներին՝ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում։ Ուսանողական պրակտիկան անցկացրել է Մոսկվայի և Լենինգրադի պատկերասրահներում (1982) և Վիլնյուսի Արվեստների ակադեմիայում (1988)։ 1992 թվականից եղել է «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գեղարվեստական խմբագիրը։

1992 թվականից անդամակցել է «Մոմիկ» մշակութային միությանը։ 1998 թվականին դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1982 թվականինից խմբակային ցուցահանդեսների է մասնակցել Հայաստանում և արտերկրում։ 1993 թվականին անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, 1995 թվականին՝ Վարշավայում, 2001, 2009 թվականներին՝ Բեյրութում, 2006 թվականին՝ Երևանում[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արվեստագետներն առաջարկում են միությունները լուծարել, փոխարենը ստեղծել աջակցման ֆոնդեր». ՌԱԿ ՄԱՄՈՒԼ (ամհարերեն). 2019 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «Հիշարժան տարեթվեր» (PDF).
  3. «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]