Հարձակում Ցյուրիխում (2016)
Հարձակում Ցյուրիխում | |
---|---|
Տեսակ | կրակահերթ |
Երկիր | Շվեյցարիա |
Գրոհի վայր | Ցյուրիխ |
Տեղադրանք | Ցյուրիխի Իսլամական կենտրոն և Ցյուրիխ |
Տարեթիվ | դեկտեմբերի 19, 2016 |
Զոհվածներ | 1 մարդ |
Վիրավորներ | 3[1] |
2016 թվականի դեկտեմբերի 19-ին 3 անձ է վիրավորվել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի կենտրոնում գտնվող Իսլամական կենտրոնում տեղի ունեցած կրակահերթի արդյունքում[2][3]։ Դեպքի վայրում մեկ սպանված անձ է հայտնաբերվել, որն այնուհետև պարզվել է, որ հարձակում կատարած անձն է՝ 24-ամյա գանայական ծագմամբ շվեյցարացի մի երիտասարդ, որն ապրում էր Ուստերում[4]։ Ենթադրվում է, որ հարձակում կատարած նույն անձը մեղավոր է նաև դեկտեմբերի 18-ին Ցյուրիխի Շվամենդինգեն թաղամասում գտած անձի սպանության մեջ[4]։
Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը մոտ 16։30-ին մի երիտասարդ մտել է Ցյուրիխի գլխավոր գնացքի կայանի մոտ գտնվող Իսլամական կենտրոն և կրակ բացել[5]։ Երեք անձ լուրջ վնասվածքներ է ստացել։ Հարձակումից հետո ոստիկանությունը շրջափակել է տարածքը։ Ըստ ոստիկանության՝ կասկածյալը փախուստի է դիմել, որից հետո սկսել են նրա գտնվելու վայրը պարզելու և բերման ենթարկելու աշխատանքները[6]։ Ըստ 20 Minuten թերթի՝ դեպքից հետո կասկածյալը եղել է Ցյուրիխի գլխավոր գնացքի կայանի մոտակայքում։
Պարզվել է, որ կասկածյալը ինքնասպան է եղել հրազենային կրակոցից[4]։ Նրա մարմինը գտել են հարձակումից մի քանի ժամ անց Gessnerallee թատրոնի մոտ՝ Զիլ գետում՝ Իսլամական կենտրոնից մոտ 300 մ հեռավորության վրա[4][5]։ Պարզվել է կրակահերթ բացողի ինքնությունը՝ երիտասարդը 24-ամյա գանայական արմատներով շվեյցարացի էր, որն ապրում էր Ուստերում[4]։ Ոստիկանությունը նշում է, որ ապացույց չկա, որ կասկածյալը կապված է եղել իսլամիստականների կամ աջ ծայրահեղականների հետ։ Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը ներգրավված է եղել օկուլտական երևույթների մեջ[4]։
Շվամենդինգենի դիակը[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի դեկտեմբերի 18-ին ծակած-կտրած վնասվածքով մարմին է հայտնաբերվել Ցյուրիխի Շվամենդինգեն թաղամասի խաղահրապարակում[4]։ Ավելի ուշ հաստատվել է, որ այս սպանությունը կատարել է նույն անձը, որը կրակահերթ էր բացել Իսլամական կենտրոնում։ Զոհը ճանաչում էր մարդասպանին[4]։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակումը որակել է «ահաբեկչական հարձակում» և ասել, որ «քաղաքակիրթ աշխարհը պետք է փոխի մտածելակերպը»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.swissinfo.ch/eng/breaking-news_three-injured-in-a-shooting-in-zurich/42392852
- ↑ «Swiss shooting: Three wounded near Zurich Islamic centre». BBC. 2016 թ․ դեկտեմբերի 19.
- ↑ «Three injured in gun attack on Zurich mosque». The Guardian. 2016 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Täter ist ein 24-jähriger Schweizer». 20 Minuten.
- ↑ 5,0 5,1 «Schüsse in Moschee – Toter ist der Täter». 20 Minuten.
- ↑ Shields, Michael. «Three wounded in shooting near Zurich Islamic center, target unclear». Reuters. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.