Հարթաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորագույն սերնդի հարթաչափ

Հարթաչափը հարթաչափման և հորիզոնական ուղղությունների տրման գեոդեզիական գործիք։ Առավել լայն կիրառություն ունի օպտիկա-մեխանիկական հարթաչափը, որի միջոցով հաշվարկը կատարում են ձողաքանոնով։ Նախքան հաշվարկը դիտախողովակի նշանագիծը բերվում է հորիզոնական դիրքի հարթացույցի օգնությամբ, իսկ ինքնատեղակայվող նշանագծով հարթաչափում այն կատարվում է ավտոմատորեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png