Հարթաչափում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարթաչափում, ելակետի («բարձրության զրո») կամ ծովի մակարդակի նկատմամբ Երկիրի մակերևույթի կետերի բարձրության որոշում։ Երկրաչափական հարթաչափումը կատարվում է հարթաչափի և նշաձողերի օգնությամբ։ Եռանկյունաչափական հարթաչափման հիմքում ընկած է թեոդոչիտիճ տեղանքի երկու կետերով անցնող դիտոցային ճառագայթի թեքության անկյան կապը այդ կետերի բարձրությունների տարբերության և դրանց միջև եղած հեռավորության հետ։ Բարոմետրական հարթաչափումը կատարվում է բարոմետրի միջոցով) հիմնված է ծովի մակերևույթի նկատմամբ կետի ունեցած դիրքից օդի ճնշման կախման վրա։ Մեխանիկական հարթաչափումը կատարվում է ավտոմատ-հարթաչափով, որն ավտոմատորեն գծում է տեղանքի պրոֆիլը, չափում կից կետերի բարձրությունների տարբերությունը և դրանց միջև եղած հեռավորությունը։ Հիդրոստատիկ հարթաչափման ժամանակ օգտագործվում է հաղորդակից անոթների հատկությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png