Հարավաֆրիկյան Հանրապետությունն օլիմպիական խաղերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարավաֆրիկյան Հանրապետությունն առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցել է 1904 թվականին։ Մինչև 1960 թվականը Հարավաֆրիկացի մարզիկները մասնակցել են բոլոր ամառային օլիմպիական խաղերին։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի № 1761 բանաձևի ընդունումից հետո 1962 թվականին ի պատասխան ՀԱՀ ապարտհեյդի քաղաքականության՝ երկիրը որակազրկվեց և 1964 թվականից մինչև 1988 թվականի օլիմպիական խաղերին չի մասնակցել։ 1990 թվականին սկսված ապարտհեյդի ավարտի մասին բանակցություններից հետո, ՀԱՀ–ը կրկին հանդես եկավ Օլիմպիական շարժման մեջ։ 1991 թվականին ստեղծվեց սպորտի Հարավաֆրիկյան կոնֆեդերացիան և օլիմպիական կոմիտեն, 1992 թվականից ՀԱՀ-ը մասնակցեց Ամառային օլիմպիական խաղերին։ Բացի այդ ՀԱՀ-ը մասնակցել է Ձմեռային օլիմպիական խաղերին 1960 թվականին և 1994 թվականից մինչև 2018 թվականը (բացի 2014 թվականից)։

ՀԱՀ-ը ընդհանուր առմամբ մեդալներ նվաճել է[1] հիմնականում բռնցքամարտի, թեթև ատլետիկայի և լողի մարզաձևերից։

Մեդալների աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային խաղերի մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղեր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
Ամառային օլիմպիական խաղեր 1904 0 0 0 0
Ամառային օլիմպիական խաղեր 1908 1 1 0 2
Ամառային օլիմպիական խաղեր 1912 4 2 0 6
Ամառային օլիմպիական խաղեր 1920 3 4 3 10
Ամառային օլիմպիական խաղեր 1924 1 1 1 3
Ամառային օլիմպիական խաղեր 1928 1 0 2 3
Ամառային օլիմպիական խաղեր 1932 2 0 3 5
Ամառային օլիմպիական խաղեր 1936 0 1 0 1
Ամառային օլիմպիական խաղեր 1948 2 1 1 4
Ամառային օլիմպիական խաղեր 1952 2 4 4 10
Ամառային օլիմպիական խաղեր 1956 0 0 4 4
Ամառային օլիմպիական խաղեր 1960 0 1 2 3
Ամառային օլիմպիական խաղեր 1964 արգելվել է ապարտհեյդի պատճառով
Ամառային օլիմպիական խաղեր 1968
Ամառային օլիմպիական խաղեր 1972
Ամառային օլիմպիական խաղեր 1976 արգելվել է ապարտհեյդի պատճառով
(ՀԱՀ Սպորտի կոնֆեդերացիան և օլիմպիական կոմիտեն հեռացվել է)
Ամառային օլիմպիական խաղեր 1980
Ամառային օլիմպիական խաղեր 1984
Ամառային օլիմպիական խաղեր 1988
Ամառային օլիմպիական խաղեր 1992 0 2 0 2
Ամառային օլիմպիական խաղեր 1996 3 1 1 5
Ամառային օլիմպիական խաղեր 2000 0 2 3 5
Ամառային օլիմպիական խաղեր 2004 1 3 2 6
Ամառային օլիմպիական խաղեր 2008 0 1 0 1
Ամառային օլիմպիական խաղեր 2012 4 1 1 6
Ամառային օլիմպիական խաղեր 2016 2 6 2 10
Ամառային օլիմպիական խաղեր 2020 գալիք միջոցառում
Ամառային օլիմպիական խաղեր 2024
Ամառային օլիմպիական խաղեր 2028
Ընդհանուր 26 31 29 86

Մեդալներ՝ ըստ սպորտաձևի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտաձև Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
Թեթև աթլետիկա 9 13 7 29
Բռնցքամարտ 6 4 9 19
Լող 6 6 6 18
Թենիս 3 2 1 6
Հեծանվավազք 1 4 3 8
Թիավարում 1 1 1 3
Հրաձգային սպորտ 0 1 0 1
Կանոյիգ 0 0 1 1
Ռեգբի 0 0 1 1
Բազմամարտ 0 0 1 1
Ընդհանուր 26 31 29 86

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «South Africa». International Olympic Committee.
  • «Olympic Medal Winners». International Olympic Committee.
  • «South Africa». Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավաֆրիկյան Հանրապետությունն օլիմպիական խաղերում» հոդվածին։