Հարապպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարապպա. Շինությունը վերագրվում է մ.թ.ա. 2200-1900 թթ.

Հարապպա, հնագույն քաղաք (մ. թ. ա. III-II հազարամյակներ) Արևմտյան Պակիստանում, Հարապպայի քաղաքակրթության գլխավոր կենտրոններից։ Հարապպայի զարգացման հիմնական փուլերը որոշվել են Մոհենշո-Դարոյի (Պակիստանում), Ռուպարի (Հնդկաստանում) և այլ հնավայրերի ուսումնասիրությունների հիման վրա։ Հարապպան հետազոտվում է 1921 թվականից։ Պեղումներ են կատարվել հիմնականում քաղաքի տարածքից դուրս գտնվող միջնաբերդի շրջանում։ Հայտնաբերվել են պաշտպանական հզոր կառույցներ, թրծած աղյուսից հացահատիկի հորեր, ալրաղացներ, ծառաների, ստրուկների բնակելի շենքեր։ Հարապպայի բնակիչներին հայտնի էր երկաթը։ Զարգացած էին բրոնզագործությունը, խեցեգործությունը և այլ արհեստներ։ Գտնված են Հնդկաստանի հնագույն, դեռևս չվերծանված գրերով կնիքներ։ Ավերակների գրաված տարածքի հիման վրա ենթադրվում է, որ Հարապպան եղել է Հնդկաստանի հնագույն պետություններից մեկի մայրաքաղաքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png