Հավիտենական խաղաղություն (1686)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավիտենական խաղաղություն
1686 Russia-Poland peace treaty 01 by shakko.jpg
Ռուսաստանի և Ռեչ Պոսպոլիտայի անմար խաղաղության պայմանագրի ռուսերեն տարբերակը, 1686.
Ստորագրվել է
— վայր
ապրիլի 26 (մայիսի 6)
Մոսկվա
Կողմեր Ռուսաստան Ռուս արքայություն

Coat of Arms of the Polish-Lithuanian Commonwealth.svg Ռեչ Պոսպոլիտա

Կայք Հավիտենական խաղաղություն

«Հավիտենական խաղաղություն» 1686, Ռուսաստանի պայմանագիրը Լեհաստանի հետ՝ ստորագրված Մոսկվայում, մայիսի 6-ին։ «Հավիտենական խաղաղություն»-յան համաձայն մշտապես Ռուսաստանին անցան Ձախափնյա Ուկրաինան՝ Կիևի հետ միասին, Զապորոժիեն, Սևերյանների երկիրը՝ Չեռնիգովի և Ստարոդուբի հետ, Սմոլենսկ քաղաքն իր շրջակայքով։ Երկու պետությունները պարտավորվեցին անջատ հաշտություն չկնքել թուրք, սուլթանի հետ։ «Հավիտենական խաղաղություն»-յան կնքումով Ռուսաստանը դարձավ հակաթուրքական կոալիցիայի (Լեհաստան, «Հռոմեական սրբազան կայսրություն», Վենետիկ) մասնակից և պարտավորվեց ռազմա արշավանք կազմակերպել Ղրիմի խանության դեմ։ Պայմանագիրը նշանակալից դեր խաղաց թուրք-թաթար նվաճումների դեմ Արևելյան Եվրոպայի ժողովուրդների հետ պայքարում և հեշտացրեց Ռուսաստանի հետագա պայքարը Շվեդիայի դեմ՝ Բալթիկ ծով դուրս գալու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png