Հավատարիմ ծառայության համար զինված ուժերի մեդալ (Նորվեգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավատարիմ ծառայության համար զինված ուժերի մեդալ
նորվ.՝ Forsvarets Vernedyktighetsmedalje
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակմեդալ
ՊարգևատրողՆորվեգիայի զորքերի հրամանատար
Կարգավիճակշնորհվում է
Վիճակագրություն
Պարամետրերտրամագիծը 30 մմ
Հիմնադրման ամսաթիվմայիսի 1, 1982
Հերթականություն
Ավագ պարգևԶինված ուժերի արտասահմանում գործողության մեդալ

Հավատարիմ ծառայության համար զինված ուժերի մեդալ, Նորվեգիայի զինված ուժերի գերատեսչական պարգև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավատարիմ ծառայության համար զինված ուժերի մեդալ հաստատվել է 1982 թ.-ի մայիսի 1-ին որպես խրախուսական պարգև նախատեսված Նորվեգիայի զինված ուժերի բոլոր այն զինծառայողների համար, ովքեր անցել են ամբողջական զինվորական ծառայությունը, լրացրել պահեստազորի կազմը։ Յուրաքանչյուրը զինվորական հավաքի համար մեդալի ժապավենին ամրացվում է հինգանկյունանի աստղիկ, բայց ոչ ավել քան 3 հատը[1]։

Մեդալների սալիկները ըստ տարբեր քանակի աստղիկներով

2011թ.-ից, պայմանավորված մեդալի աստիճանակարգերով, տրվում է նաև սպիտակ մետաղից աստղիկների կցում[1]։

Մեդալների սալիկները ըստ տարբեր քանակի սպիտակ մետաղից աստղիկներով

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը շրջանաձև է և պատրաստված բրոնզից։

Դիմային հատվածում պատկերված է Նորվեգիայի զինված ուժերի զինանշանը, որը իրենից ներկայացնում է Նորվեգիայի զինանշանը համադրված Նորվեգիայի թագավորական թագի հետ։ Ներքևի հատվածի եզրերում պատկերված է թրեր դեպի վեր պարզած, իսկ ամենաեզրերին դուբի տերևներից պատրաստված դափնեպսակ[1]։

Մեդալի հակառակ կողմում գրված է «HÆREN – FOR FRED OG FRIHET» (Բանակը՝ հանուն խաղաղության և ազատության)։ Մեդալի ժապավենը կարմիր գույնի մետաքսից է 35 մմ լայնությամբ, կենտրոնում 10 բարակ դեղին գծերով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]