Հասմիկ Սիմոնյան (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հասմիկ Սիմոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հասմիկ Սիմոնյան
Ծնվել էմարտի 7, 1987(1987-03-07) (37 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (2008)
ԱնդամակցությունՀԳՄ
Պարգևներ

Հասմիկ Գագիկի Սիմոնյան (մարտի 7, 1987(1987-03-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ (2007)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Սիմոնյանը ծնվել է 1987 թվականին Երևանում։ 2003 թվականին ավարտել է Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 միջնակարգ դպրոցը, 2003-2008 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 2008-2009 թվականներին՝ Կովկասի ինստիտուտի լրագրության բաժնում[2]։ 2005 թվականին հրատարակված Սիմոնյանի «Լուսնոտ բառեր» բանաստեղծությունների ժողովածուն ձեռագիր վիճակում արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի։ 2010 թվականին հրատարակվել է «Թափթփված սենյակներ» բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն։ Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս», «Գարուն», «Նարցիս», «Ցոլքեր», «Ինքնագիր», «Հետք» և այլ թերթերում ու ամսագրերում, ինչպես նաև՝ «Գրանիշ»[3] և «Հետք» ինտերնետային կայքերում[4]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գրեթերթի» մրցանակ՝ «Պոեզիա» անվանակարգում, 2010
  • «Գրեթերթի» մրցանակի՝ «Հրապարակախոսություն և ակնարկ» անվանակարգում, 2008
  • Հրանտ Մաթևոսյանի անվան կրթաթոշակ-մրցանակ, 2007
  • Հակոբ Կարապենցի անվան մրցանակ, 2006
  • Հայաստանի Նախագահի երիտասարդական մրցանակի «Գրականություն» բնագավառում, 2006

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թափթփված սենյակներ, Երևան, 2010։
  • Լուսնոտ բառեր, Երևան, 2005։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Համիկ Սիմոնյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում».
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Հասմիկ Սիմոնյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  3. «ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ | Բանաստեղծություններ | Գրանիշ». granish.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  4. «Հասմիկ Սիմոնյան. բանաստեղծություններ - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.