Հանգիստ հանգրվան (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանգիստ հանգրվան
Safe Heaven
ՀեղինակՆիկոլաս Սփարքս
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրռոմանտիկ գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էSouthport?
ՆախորդThe Last Song?
ՀաջորդԼավագույնն ինձանում
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչԳրանդ Սենթրալ Փաբլիշինգ
Հրատարակման տարեթիվ2010 և հուլիս 2011

Հանգիստ հանգրվան ֆենտեզի ժանրի սիրավեպ է, որի հեղինակն է ամերիկացի վիպասան Նիկոլաս Սփարքսը։ Այն հրատարակվել է 2010 թվականին։ Ըստ Վորլդքեթի գիրքը պահվում է 2242 գրադարաններում[1] :

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրինը փախչում է իր վրա բռնություն կիրառող, հարբեցող ամուսնուց՝ Քևինից, վերցնում է այլ ինքնություն և փոխում է իր անունը Քեթի անունով։ Նա ժամանում է Սաութփորթ, Հյուսիսային Կառոլինա։ Գտնելով աշխատանք ծովամթերքի ռեստորանում՝ նա ընկերանում է իր հարևանի՝ Ջոյի հետ, և ծանոթանում է քաղաքի ընդհանուր խանութի սեփաանատիրոջ՝ Ալեքսի հետ։

Քեթիին հետաքրքրվում է Ալեքսով, ով երկու երեխաներ ունեցող այրի տղամարդ է։ Ալեքսի և Քեթիի հարաբերությունները սկսում են կրել ռոմանտիկ բնույթ, որը խրախուսվում է Ջոյի կողմից։ Ալեքսի նախկին աշխատաքը սովորեցրել է նրան ճանաչել բռնության ենթարկված զոհի նշանները։ Քեթին պատմում է Ալեքսին իր անցյալի մասին, ով ցանկանում է իմանալ, թե նա ինչու չի դիմել ոստիականություն օգնության համար։ Քեթին բացատրում է, որ Քևինն ինքը ոստիկանության խուզարկու է:Քեթին փախչել է ամուսնու վիրավորանքներից, քանի որ ինքը գիտեր, որ նա կսպաներ իրեն, եթե իմանար նրա տեղը։ Նրա մահացած ինքությունը հիմնված է հարևանուհու մահացած դստեր վրա, ով նման էր իրեն։

Քևինը կատաղած է իր կնոջ վրա իրեն լքելու համար և խմում է ավելի շատ իր ցավը բթացնելու համար։ Նա իմանում է Էրինի նոր իքնության մասին և սկսում է փնտրել նրան։ Քևինը ժամանում է Սաութփորթ, այն ժամանակ, երբ Քեթին հոգ էր տանում Ալեքսի երեխաների մասին։ Քևինը հրկիզում է տունըէ մտածելով որ կսպանի և՛ Քեթիին, և՛ Ալեքսին:Նա կռվում է Քևինի հետ, և երեխաները փախչում են։ Ալեքսը վերադառնում է տուն, գտնում է իր երեխաներին և նրանց տանում է Քեյթի տուն՝ մտածելով որ այտեղ նրանք կլինեն ապահով։ Նա վերադառում է հրդեհի վայրը և տեսնում է, որ Քևինը փորձում է վնասել Քեթիին։ Հուսահատված, Ալեքսը մեքենան վարում է դեպի Քևինը, ով հրացանով կրակում է նրա վրա։ Մեքենան հարվածում է Քևինին՝ կոտրելով նրա ձեռքը և զինաթափ անելով նրան:Քեթին ետ է ստանում Քևինի հրացանը, և նա և Ալեքսը միավորվում են։ Քևինը այնուամենայնիվ ի վիճակի է լինում հեռանալ։ Նա գնում է Քեթիի տուն։ Երբ Քեթին իմանում է, որ Ալեքսը թողել է երեխաներին իր տանը, նա սարսափում է՝ իմանալով, որ Քևինը կորոնի իրեն հենց իր տանը՝ երեխաների կյանքը դնելով վտանգի տակ։ Երբ նրանք հասնում են Քեթիի տուն, Քևինը լինգ ձեռքին հարձակվում է Աեքսի վրա։ Քևինը պատրաստվում է կրակել և սպանե Քեթիին, բայց երբ նա կրակում է, փամփուշտը դիպչում է Քևինի փորին և նա մահանում է Քեթիի աչքի առաջ։

Ալեքսին տրվել է մի փակ նամակ իր մահացած կնոջից՝ Քարլիից։ Իրենց վնասվածքներից ապաքիվելուց հետո, Ալեքս և Քեթին տեղադրում են չրկիզվող ահարանը այրված տան մոխիրների մեջ։ Նա տալիս է Քեթիին փակ նամակը, որպեսզի նա կարդա։ Նա գնում է տուն նամակը կարդալու և ցնցվում է տեսնելով, որ Ջոյի տունը այնպիսի տեսք ուներ, կարծես թե ոչ ոք երբևէ չէր ապրել այդտեղ։ Զարմացած, նա սկսում է մտածել, որ Ջոն եղել է իր երևակայության արդյուքը։ Նամակը կարդալուց հետո, Քեթին գիտակցում ՝, որ այն գրված է Աեքսի մահացած կնոջ՝ Քարլի Ջոյի կողմից, ում ընկերներն անվանում էին «Ջո»:Քեթին գիտակցում է, որ իր ընկեր Ջոն իրականում Քարլիի ոգին էր։ Նամակում Քարլի Ջոն խնդրում է Քեթիին հոգ տանել Ալեքսի և երեխաների մասին։ Նամակը կարդալուց հետո Քեթին տեսնում է լույս իր հարևանի տանը և Ջոն կանգնած պատուհանի մոտ հրաժեշտ է տալիս։ Հաջորդ անգամ երբ նա հայացք է գցեմ Ջոյի տանը, այն մութ է և նորինց վերադարձել է այն տեսքին, որ ոչ ոք չի ապրել այդ տանը տարիներ շարունակ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգիստ հանգրվան վեպի հիման վրա նկարահանել է Հանգիստ հանգրվան ֆիլմը 2013 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն էր Լասե Հալսթրոումը։ Գլխավոր դերերը մարմնավորում են Ջոշ Դյուամելը Ալեքսի դերում, Ջուլիաննա Հաֆը Քեթիի դերում, Կոբի Սմոլդերսը, Դևիդ Լայոնսը Քևինի դերում և Կոբի Սմոլդերսը Ջոյի դերում[2] :

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. WorldCat item record
  2. «Safe Haven». Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]