Հանամ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հանամ
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Մակերես93,07 կմ²
Բնակչություն329 822 մարդ (2023)
Պաշտոնական կայքhanam.go.kr/eng/htm/main.htm
Հանամ (քաղաք) (Հարավային Կորեա)##
Հանամ (քաղաք) (Հարավային Կորեա)

Հանամ (կոր.՝ 하남시, 河南市), քաղաք Հարավային Կորեայի Գյոնգի նահանգում։ Համաձայն որոշ աղբյուրների՝ այստեղ է գտնվել կորեական վաղֆեոդալական Պեկչե պետության մայրաքաղաք Վիրեսոնը։ 2009 թվականի օգոստոսին Խանամը միացվել է Սոննամ քաղաքին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք.ա. 6-րդ տարում խան Օնջոն ժամանակակից Խանամի տարածքում հիմնեց նոր քաղաք՝ այն անվանելով Վիրեսոն։ 370 թվականին Վիրեսոնը դարձավ վաղկորեական Պեկչե պետության մայրաքաղաքը՝ մնալով այդ կարգավիճակում մինչև Կինչհագո խանի գահակալման 25-րդ տարին։ Հետագայում այդ տեղանքը անցավ Սիլա պետության տիրապետության տակ և 664 թվականին վերանվանվեց Հանսանջու, իսկ 757 թվականին՝ Հանջու։ 940 թվականին այստեղ ձևավորվել էր Կվանջու քաղաքը։ Ժամանակակից Հանամի տարածքը ներառված է այդ քաղաքի կազմում։ 1989 թվականին Հանամը, անջատվելով Կվանջուից, դարձավ առանձին քաղաք[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանամը Սեուլայի արբանյակ-քաղաքն է, գտնվում է նրա արևելյան մասում։ Հյուսիսում սահմանակցում է Նամյանջուին, հարավում՝ Սոննամին, արևմուտքում հարում է Կվանջու քաղաքին։ Ունի լեռնային ռելիեֆ։ Քաղաքը գտնվում է Կորեական թերակղզու ամենախոշոր գետերից մեկի՝ Հանգանի ավազանում[2]։

Տուրիզմ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային

  • Խանական մշակութային փառատոն. կայանում է ամեն տարի՝ սեպտեմբերի վերջին, նվիրված է Քաղաքի օրվան։ Փառատոնի ծրագրում ներառված են երաժշտական խմբերի ելույթներ, պարային ներկայացում։ Քաղաքի թանգարաններում անցկացվում են հատուկ ցուցադրություններ։
  • Խանական պարի փառատոն. նույնպես ամենամյա բնույթ է կրում, կայանում է քաղաքային մարզադաշտում մայիս կամ հունիս ամսին։ Ծրագրում, բացի պարի խմբերի ելույթներից, ներառված են նաև պարարվեստի մրցույթներ՝ տարբեր տարիքային խմբերի համար։
  • Խանական գրական մրցույթ. Այն կազմակերպվում է քաղաքի կառավարության կողմից, ամեն տարի մրցույթին մասնակցում են հազարավոր երիտասարդ գրողներ և բանաստեղծներ։

Պատմական

  • Հնէաբանական կայան Միսարի նահանգում. այստեղ՝ պեղումների արդյունքում, հայտնաբերվել են Կորեական երեք պետությունների վաղ ժամանակաշրջանին վերաբերող բրածոներ։ Կայանը ներառված է Կորեայի պատմական ժառանգության ցանկում՝ 269 համարով։
  • Կվաջու խյանգյո, հին կոնֆուցիական դպրոց։ Հիմնադրման ճշգրիտ տարեթիվն անհայտ է, սակայն ժամանակագրության մեջ հիշատակվում է 1703 թվականին դպրոցի վայրի տեղափոխման մասին։ Դպրոցի կառույցների համակարգը Չոսոն արքայատոհմի գահակալման հուշարձան է։
  • Իսոնսանսոն (ամրություն՝ Իսոն լեռան վրա). Կորեայի պատմական ժառանգության ցանկում է՝ 422 համարով։ Ամրության պատի բարձրությունը կազմում է 7 մ, ընդհանուր երկարությունը՝ 2 կմ։
  • Բուդդայի արձանը՝ Չունգունդոն նահանգում. Բուդդայի 1 մետրանոց արձանը՝ կերտված ժայռի մեջ։ Թվագրվում է 977 թվականին։
  • Պոպխվասի բուդդայական տաճարը. կառուցվել է Չոսոնների արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում։ Շատ կառույցներ մինչ օրս մտնում են տաճարային համալիրի մեջ, գործում են մինչ օրս։ Տաճարից 30 մետր հեռավորության վրա կան երեք թաղման աշտարակներ։
  • Եռահարկ մեհյան Չխոնգոնիում. գրանիտե մեհյանն ունի 3.6 մետր բարձրություն, ներառված է Կորեայի Գանձերի ցանկում՝ 13-րդ համարով։ Այն Գորյոյի ուշ արքայատոհմի ժամանակաշրջանի ճարտարապետության հուշակոթողն է։

Բնական

  • Կամդասան լեռը. գտնվում է քաղաքի արևելյան մասում։ Բարձրությունը հասնում է 657 մետրի։ Պեկչեների ժամանակաշրջանում սուրբ էր համարվում, այստեղ անցկացվում էին երկնքի երկրպագման ծեսեր։ Այստեղ կա այգի, կառուցված են ուղիներ՝ լեռնային տուրիզմի համար, գործում է դիտարան։

Սիմվոլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Կորեայի մյուս քաղաքներն ու գավառները, Հանամն ունի մի շարք սիմվոլներ[2]

  • Գինկգո ծառ. խորհրդանշում է քաղաքի բնակիչների հպարտ ոգին և նրանց անսահմանափակ հնարավորությունները,
  • Զանգակ ծաղիկ. խորհրդանշում է խաղաղասիրություն և պայծառ ապագա,
  • Թռչուն ֆազան. խորհրդանշում է հպարտություն և անկախություն․
  • Մասկոտ. ուրախ զանգակ, որի համազգեստը՝ պատրաստված Պեկչեյի ավանդույթներով, ցույց է տալիս, որ Հանամը մի ժամանակ եղել է կորեական պետություններից մեկի մայրաքաղաքը։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2 Cities in Gyeonggi Province to Merge(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 Информация с официального сайта города [1] Արխիվացված 2006-02-19 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանամ (քաղաք)» հոդվածին։