Հայ զինվորականության պատվո վարքականոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ զինվորականության պատվո վարքականոն, հայ զինվորի գաղափարական և բարոյահոգեբանական արժեքների համակարգ։ Այդ վարքականոնը հասել է մեզ ոչ ամբողջական տեսքով։ Վարքականոնի հիմնական դրույթները հայտնի են տարբեր գրական աղբյուրների ամփոփման արդյունքում։ 5-րդ դարի հայ պատմիչներ Փավստոս Բյուզանդի և Մովսես Խորենացու աշխատություններում բերվոմ են հայոց սպարապետների պատգամ-հրահանգները։ Բյուզանդը իր «Հայոց պատմության» Ե դպրության 20-րդ գլխում մեկ առ մեկ թվագրում է հայ զինվորականի՝ Հայաստան պետության և հայ ազգի առջև ստանձնած գլխավոր հանձնառությունները, որոնք են.

  1. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն անկախ Հայաստան աշխարհին, երկրին ու թագավորությանը։
  2. Ասպետական պատվի և համարումի («քաջի անվան») անբիծ պահպանում, հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով։
  3. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի պետական համակարգի ամենակարևոր նվիրագործված հաստատությանը՝ Հայաստանի թագավորին (Արշակունի «բնիկ տերերին»)։
  4. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի ժողովրդին, բոլոր բնակիչներին անխտիր՝ անկախ նրանց սոցիալական ծագումից և դիրքից։
  5. Քրիստոնեական հավատի և ազգային եկեղեցու նկատմամբ բարեպաշտ վերաբերմունք և դրանց անձնուրաց պաշտպանություն։
  6. Նվիրվածություն ընտանիքին։
  7. Նվիրվածություն տոհմակիցներին։
  8. Հավատարմություն զինակիցներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Pdf նիշքեր[խմբագրել | խմբագրել կոդը]