Հայրենիքի դավաճանների կանանց Աքմոլայի ճամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«ԱԼԺԻՐ»
«ԱԼԺԻՐ»

Հայրենիքի դավաճանների կանանց Աքմոլայի ճամբար (ռուս.՝ Акмолинский лагерь жён изменников Родины, А. Л. Ж. И. Р.), Կարագանդայի ուղղիչ-աշխատանքային ճամբարի կանանց 17-րդ ճամբարային հատուկ բաժանմունքի խոսակցական անվանումը։ Գտնվել է Ղազախստանի Աքմոլայի մարզում (1938-1953

Եղել է կանանց խոշորագույն ճամբարը Խորհրդային Միությունում, «ԳՈՒԼԱԳ արխիպելագի» երեք «կղզիներից» մեկը։ Անվանումը կապված է կալանավորների հետ, որոնց զգալի մասը բռնաճնշումների էր ենթարկվել ԽՍՀՄ ՆԳԺԿ № 00486 օպերատիվ հրամանի համաձայն՝ որպես «Հայրենիքի դավաճանների ընտանիքի անդամներ»[1]։ Գոյություն է ունեցել ճամբարային բաժանմունքի մեկ այլ խոսակցական անվանում՝ «26-րդ կետ» (ռուս.՝ «26-я точка»), որովհետև ճամբարը տեղակայվել է աշխատանքային բնակավայրերի 26-րդ գյուղում[Ն 1] (ներկայում՝ գյուղ Աքմոլ (նախկին Մալինովկա), Աքմոլայի մարզ, Ղազախստան)։

1938 թվականին ճամբարում գտնվել է շուրջ 8 հազար կալանավոր կին, որոնցից 4500-ը եղել է «Հայրենիքի դավաճանի ընտանիքի անդամ»։ Եվս շուրջ 1 500 «Հայրենիքի դավաճանների ընտանիքի անդամներ» գտնվել են Կարագանդայի ճամբարի այլ բաժանմունքներում[Ն 2]։

Ճամբարի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան

Հայրենիքի դավաճանների կանանց ճամբար ստեղծվել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԳԺԿ) 1937 թվականի օգստոսի 15-ի հրամանի հիման վրա Աքմոլինսկ քաղաքից (ներկայում՝ Նուր-Սուլթան, Ղազախստանի մայրաքաղաքը) հարավ-արևմուտք ընկած Աքմոլ (Մալինովկա) բնակավայրում որպես Կարագանդայի ճամբարի (ռուս.՝ КарЛАГ) բաժանմունք։ ԽՍՀՄ Կենտգործկոմի 1934 թվականի հունիսի 8-ի համաձայն՝ «Հայրենիքի դավաճանների ընտանիքների» համար սահմանվել է պատժամիջոց՝ ազատազրկում 5-10 տարով կամ աքսոր Սիբիրի հեռավոր շրջաններ հինգ տարով։ «ԱԼԺԻՐ» ճամբարն զբաղեցրել է 30 հա տարածք։ Գոյություն են ունեցել մի քանի բաժանմունքներ ԿԱրագանդայի և Աքմոլայի մարզերում։

1931 թվականին ապագա ԱԼԺԻՐ-ի տարածքում ստեղծվել է № 26 հատուկ բնակավայրը հատուկ բնակիչների համար, որոքն արտաքսվել էին Սարատովի մարզից[2]։ Հետագայում այդտեղ տեղափոխվել են հատուկ վերաբնակիչներ ԽՍՀՄ այլ վայրերից, այդ թվում՝ 1932 թվականին՝ Բելառուսական ԽՍՀ-ից, մեկ տարի անց՝ 54 ընտանիք Ղրիմից, ավելի ուշ՝ վերաբնակիչների ընտանիքներ Մոլդովական ԻԽՍՀ-ից և Ուկրաինական ԽՍՀ-ից[3]։

Ճամբարը բացվել է 1938 թվականին աշխատանքային բնակավայրերի 26-րդ գյուղի հիման վրա որպես «Р-17» ուղղիչ-աշխատանքային ճամբար։ 1938 թվականի հունվարի 10-ից սկսած՝ ճամբար են եկել էշելոններ։ Կես տարվա ընթացքում բաժանմունքը գերլցվել է, և Կարագանդայի ճամբարի ղեկավարությունն ստիպված է եղել սկզբում «Հայրենիքի դավաճանների ընտանիքի անդամների» հերթական խմբերին ժամանակավորապես տեղավորել ճամբարային այլ բաժանմունքներում, իսկ աշնան մոտ՝ նրանց համար ստեղծել ևս մեկ հատուկ բաժանմունք՝ Սպասսկոե։

1939 թվականի դեկտեմբերի 29-ից պաշտոնապես ընդգրկվել է Կարագանդայի ճամբարի կազմում որպես «Կարագանդայի ուղղիչ-աշխատանքային ճամբարի Աքմոլայի բաժանմունք» (ռուս․՝ «Акмолинское отделение Карагандинского исправительно-трудового лагеря», մինչ այդ պաշտոնապես ենթարկվել է ուղղակիորեն ԽՍՀՄ ՆԳԺԿ Գուլագին)։

1950 թվականի սկզբին «ԱԼԺԻՐ» ճամբարը լուծարվել է, սակայն ընդհուպ մինչև 1958 թվականին տեղի ունեցած արդարացումը կալանավորներն իրավունք չեն ունեցել վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը[4]։ 1953 թվականին Կարագանդայի ճամբարի 17-րդ աքմոլյան ճամբարային բաժանմունքը փակվել է։

Բաժանմունքի պետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Իոսիֆովիչ Բրեդիխին – 1938 թվականին[5]
  • Սերգեյ Վասիլևիչ Բարինով – 1930-ական թվականների վերջից մինչև 1940-ական թվականների սկիզբ[6]
  • Միխայիլ Տերենտևիչ Յուզիպենկո – ճամբարային բաժանմունքի ղեկավար Հայրենական մեծ պատերազմի տարիներին

Կալանավորների կեցության պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանի տափաստանի կլիման շատ խիստ է։ Մոխրացնող 40 աստիճան շոգ և միջատների ամպեր ամռանը, 40 աստիճանի ցրտեր ձմռանը։ Եվ ամբողջ տարին չհանդարտվող տափաստանային քամիներ են։ Ձմռանը՝ ձյունախառն։ Ամռանը՝ ավազախառն»։

«Առաջին էշելոնները ԱԼԺԻՐ են գնացել 1938-ի հունվարին՝ ամենաուժեղ սառնամանիքին։ 30 հեկտար հողատարածք, շրջապատված երկու շարք փշալարով, սամանից բարաքներ․ ահա սա էր համակենտրոնացման ճամբարը։ Կանանց ստիպում էին բարաքներ կառուցել նոր կալանավորների համար, աշխատել դաշտում։

Եվ մինչ օրս հայտնի չէ, թե որքան կանայք, ծերեր և երեխաներ են մնացել հավերժ պառկելու Մալինովկա զվարճալի անունով գյուղի մոտ գտնվող ընդհանուր տափաստանային գերեզմաններում։

Ի տարբերություն Կարլագի ճամբարային բաժանմունքների մեծ մասի, 17-րդ բաժանմունքը շրջապատված է եղել մի քանի շարք փշալարերով, տեղադրվել են պահակակետեր։ Ճամբարի տարածքում եղել է լիճ, որտեղ աճել է շամբի։ Վերջինս ծառայել է ձմռանը բարաքները տաքացնելու համար, իսկ ամռանը՝ շինարարության համար։

Կեցության պայմանները չեն տարբերվել ընդհանուր Կարլագից։ Առաջին մեկուկես տարում գոյություն ունեցող «հատուկ ճամբարային բաժանմունքի» ռեժիմը լրացուցիչ սահմանափակումներ է դրել բանտարկյալների վրա։ Մասնավորապես, արգելվել են նամակագրությունը և ծանրոցներ ստանալը, առկա է եղել մասնագիտությամբ աշխատանքի արգելք։ Այնուամենայնիվ, «անհրաժեշտ» մասնագիտությունների տիրապետող կանանց մեծ մասն աշխատել է մասնագիտությամբ[Ն 3]։ Հումանիտար պրոֆիլի մասնագետներ (երաժիշտներ, բանաստեղծներ, ուսուցիչներ և այլն), որոնք բժշկական հանձնաժողովի կողմից ստացել էին «ТФ» կատեգորիան[Ն 4], զբաղված էին գյուղատնտեսական դաշտերում և որպես օժանդակ աշխատողներ շինարարության հրապարակում։ Հիվանդները, անուժները, ծերերն ու երեխաներն աշխատել դն ասեղնագործության և կարի ֆաբրիկաներում[Ն 5]։

Տեղացիների վերաբերմունքը կալանավորների նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հիշողությունների՝ տեղի բնակչությունը թերահավատորեն է վերաբերվել կին բանտարկյալների պատմություններին ճամբարում նրանց բանտարկության պատճառների վերաբերյալ[8]։ Չնայած տեղի բնակիչների և բանտարկյալների շփումները սահմանափակվել են, սակայն ճամբարի կառուցման համար տեղի բնակչությունից զգալի տարածք են վերցվել[9]։ Այդ տարածքում եղել են մի քանի ղազախական աուլեր և յոթ ավաններ՝ «եվրոպական» բնակչությամբ (ընդամենը 4 861 տնտեսություն՝ 21 979 մարդով)[9]։ Ճամբարի կառուցման պատճառով այս ամբողջ բնակչությունը տեղափոխվել է Կարագանդայի մարզի այլ շրջաններ[10]։ Տեղի բնակիչներին պատկանող անասունների մի մասը առգրավվել է ճամբարի կարիքների համար[10]։ Ղազախները նաև ստալինյան ճամբարի կալանավորներին կերակրել են չորթանով[11], որը սխալմամբ պահակները համարվել են քարեր։

Երեխաներն ԱԼԺԻՐ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալժիրում գտնվող որոշ կանայք փոքր երեխաներ են ունեցել, որոնց հետ միասին ապրել են այնտեղ։ Բանտարկյալների թվում եղել են նաև հղի կանայք։ Դրությունը փոխվել է 1951 թվականին։ 1951 թվականի ապրիլի 24-ին խորհրդային կալանավայրերից ազատ են արձակվել բոլոր այն կանայք, որոնք եղել են հղի և ճամբարում ունեցել են երեխաներ, ինչպես նաև շատ կանայք, ովքեր ունեցել են ճամբարից դուրս գտնվող երեխաներ[12]։

Հայտնի կալանավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ «ԱԼԺԻՐ» ճամբարում եղել է ավելի քան 8 հազար կին։ Նրանց թվում են եղել մարշալ Միխայիլ Տուխաչևսկու քույրը, Ա․ Ենուկիձեի կինն ու դուստրը, Սաքեն Սեյֆուլինի, Բեյմբեթ Մայլին, Տուրար Ռիսկուլովի, Սուլթանբեկ Կոժանովի, Թեմիրբեկ Ժուրգենովի, Նիգմետ Նուրմակովի, Սանջիր Ասֆենդիարովի կանայք և այլն[4]։

  • Կիրա Անդրոնիկաշվիլի – դերասանուհի, կինոռեժիսոր, Բորիս Պիլնյակի կինը, իշխանուհի Անդրոնիկովների տոհմից,
  • Ելիզավետա Արվատովա-Տուխաչևսկայա – մարշալ Միխայիլ Տուխաչևսկու քույրը (Յուրի Արվատովի կինը), ինչպես նաև նրա եղբայրների կանայք՝ Մարիա Վիկենտևնան և Զինաիդա Ֆեոդորովնան,
  • Նադեժդա Գոլդշտեյն – Իոսիֆ Լիբերբերգի կինը,
  • Դամեշա Երմեկովա – Թեմիրբեկ Ժուրգենովի կինը,
  • Գալինա Կոլդոմասովա – ռեֆերենտ-թարգմանիչ, գրող, Գեորգի Կոլդոմասովի կինը,
  • Մարիա Լիսիցյան – գեղարվեստական մարմնամարզության մարզիչ, ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչը (1963-1971),
  • Ռահիլ Մեսսերեր-Պլիսեցկայա – կինոդերասանուհի, Մայա Պլիսեցկայայի մայրը (ճամբարում գտնվել է նորածին երեխայի հետ),
  • Նատալյա Սաց – ռեժիսոր և թատերական գործիչ, Իզրայիլ Վեյցերի կինը,
  • Քսենիա Սերբինա – պատմաբան և հնագրագետ, «Книга Большому Чертежу» գրքի հրատարակիչ,
  • Լիա Սոլոմյանսկայա – խորհրդային կինեմատոգրաֆիստ և լրագրող, Թիմուր Գայդարի մայրը, Եգոր Գայդարի տատը,
  • Անտոնինա Պետերս – Յակով Պետերսի կինը,
  • Խադիչա Խակիմովա – Կարիմ Խակիմովի կինը,
  • Մարիա Խրոնովսկայա (Ուստրուգովա) – Լեոնիդ Ուտրուգովի կինը, Իվան Խրոնովսկու դուստրը,
  • Աննա Լարինա – Նիկոլայ Բուխարինի կինը,
  • Եվգենյա Սերեբրովսկայա – Ալեքսանդր Սերեբրովսկու կինը,
  • Վերա Կրեստինսկայա – Նիկոլայ Կրեստինսկու կինը,
  • Եկատերինա Մեխոնոինա – Կոնստանտին Մեխոնոշինի կին,
  • Մարյամ Եսկարաևա – Սուլեյման Եսկարաևի կինը,
  • Սավրաննա Երբանովա (Մալախիրովա) – տնտեսագետ, Բուրյաթիայի հայտնի հասարակական գործիչ, Միխեյ Երբանովի կինը։

Աքմոլայի նահատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս ուղղափառ եկեղեցու հայրապետական տաճարում 2000 թվականի օգոստոսին Աքմոլայի կանանց ճամբարի 12 կալանավորներ հռչակվել են Ռուսական եկեղեցու նոր նահատակների ու խոստովանահայրերի շարքում համաեկեղեցական երկրպագության համար.

  • Եվդոկիա Պրոխորովա Անդրիանովա – միանձնուհի (հոդվ. 58-10[Ն 6], երկու դատավճիռ՝ 3+8 տարի ուղղիչ-աշխատանքային ճամբարում, գնդակահարվել է 1942 թվականին),
  • Աննա Անտոնովնա Վոդոլանովա (ծնվ․՝ 1890) – գեղջկուհի (հոդվ․ 58-10, դատավճիռը՝ 6 տարի ուղղիչ-աշխատանքային ճամբարում, գնդակահարվել է 1942 թվականին)
  • Ակիլինա Ստեպանովնա Դուբովսկայա (ծնվ․՝ 1892) – գեղջկուհի (հոդվ․ 58-10, դատավճիռը՝ 10 տարի ուղղիչ-աշխատանքային ճամբարում, գնդակահարվել է 1942 թվականին)
  • Նատալյա Ֆեոդորովնա Կոպիտինա (ծնվ․՝ 1885)  – գեղջկուհի (հոդվ․ 58-10, դատավճիռը՝ 8 տարի ուղղիչ-աշխատանքային ճամբարում, գնդակահարվել է 1942 թվականին)
  • Ալեքսանդրա Միխայլովնա Սմոլյակովա (ծնվ․՝ 1880)  – գեղջկուհի (հոդվ․ 58-10, դատավճիռը՝ 10 տարի ուղղիչ-աշխատանքային ճամբարում, գնդակահարվել է 1942 թվականին)
  • Իրինա Լավրենտևնա Գումենյուկ (ծնվ․՝ 1885)  – գեղջկուհի (հոդվ․ 127[Ն 7], դատավճիռը՝ 8 տարի ուղղիչ-աշխատանքային ճամբարում, գնդակահարվել է 1942 թվականին)
  • Քսենյա Միխայլովնա Ռադուն (ծնվ․՝ 1875)  – գեղջկուհի (հոդվ․ 127, դատավճիռը՝ 5 տարի ուղղիչ-աշխատանքային ճամբարում, գնդակահարվել է 1942 թվականին)
  • Մարֆա Իվանովնա Դուդարենկո (ծնվ․՝ 1885)  – գեղջկուհի (հոդվ․ 58-10, դատավճիռը՝ 3 տարի ուղղիչ-աշխատանքային ճամբարում, գնդակահարվել է 1942 թվականին)
  • Դոմնա Եֆիմովնա Վասիլկովա (ծնվ․՝ 1887)  – գեղջկուհի (հոդվ․ 58-10, դատավճիռը՝ 3 տարի ուղղիչ-աշխատանքային ճամբարում, գնդակահարվել է 1942 թվականին)
  • Տատյանա Իգնատևնա Կուշնիր (ծնվ․՝ 1889)  – գեղջկուհի (հոդվ․ 58-10, դատավճիռը՝ 2 տարի ուղղիչ-աշխատանքային ճամբարում, գնդակահարվել է 1942 թվականին)
  • Նատալյա Սեմյոնովնա Կարիխ (ծնվ․՝ 1885) — երեցփոխ (հոդվ. 58-10, դատավճիռը՝ 8 տարի ուղղիչ-աշխատանքային ճամբարում, գնդակահարվել է 1942 թվականին)
  • Իուստինա Մատվեևնա Մելանիչ (ծնվ․՝ 1887)  – գեղջկուհի (հոդվ․ 58-10, դատավճիռը՝ 2 տարի ուղղիչ-աշխատանքային ճամբարում, ճամբարում դատապարտվել է 10 տարվա տարի ուղղիչ-աշխատանքային ճամբարում)։

Ընդհանուր առմամբ՝ 1942 թվականին մահապատժի է ենթարկվել շուրջ 50 կին ԱԼԺԻՐ-ի կալանավորներից։

Քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի հիշատակի «ԱԼԺԻՐ» թանգարանային-հուշահամալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի հիշատակի «ԱԼԺԻՐ» թանգարանային-հուշահամալիրը բացվել է 2007 թվականի մայիսի 31-ին Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ Աքմոլայի մարզի Ցելինոգրադի շրջանի Աքմոլ աուլում՝ նախկին «26-րդ կետ» աշխատանքային բնակավայրի տեղում, որտեղ ստեղծվել էր Կարլագի Աքմոլայի բաժանմունքը, որն ավելի ուշ կոչվել է Հայրենիքի դավաճանների կանանց Աքմոլայի ճամբար։ Թանգարանի բացումը նվիրվել է 1997 թվականին «Քղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օր սահմանելու մասին՝ մայիսի 31» հրամանագրի ընդունման 10-ամյակին, զանգվածային քաղաքական հալածանքների սկսվելու 70-ամյա տարելիցին։ Թանգարան-հուշահամալիրի հեղինակը Ղազախստանի վաստակավոր ճարտարապետ Սակեն Նարինովն է։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազախ ուսումնասիրող Զ. Սուրգանովան 1990-1991 թվականներին գտնվել է Մալինովկայում՝ հարցազրույց վերցնելով ԱԼԺԻՐ-ի նախկին կալանավորներից, նրանց հարազատներից ու ճամբարի պահակներից[13]։ Հավաքված նյութերը (ինչպես նաև նրան փոխանցված լուսանկարները) Սորագանովան հանձնել է պահպանության Ցելինոգրադի մարզի արխիվին և Ցելինոգրադի պատմաերկրագիտական մարզային թանգարանին[14]։
  • 2019 թվականին НТВ ալիքով կայացել է Ալեքսանդր Կասատկինի «А. Л. Ж. И. Р.» հեռուստասերիալի (11 սերիա) պրեմիերան։

ԽՍՀՄ այլ կանացի գաղութներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԼԺԻՐ-ից բացի Խորհրդային Միությունում գործել են երեք «կանացի» գաղութներ[15].

  • Տեմլյակովոյի – Գորկի (Նիժնի Նովգորոդ) քաղաքից 40 կմ հեռավորության վրա (ՌԽՖՍՀ),
  • Ջանգիջիրի – Ֆրունզե (Բիշքեկ) քաղաքից 100 կմ հեռավորության վրա (Կիգիզիայի ԽՍՀ),
  • Տեմնիկովի – Պոտմա գյուղում (Մորդովիայի Զուբովո-Պոլյանսկի շրջան, ՌԽՖՍՀ), 1948 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ՝ այնտեղ գտնվող 13 877 կալանավորների թվում եղել է 4 371 կին։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 26-րդ աշխատանքային գյուղն սկսել է կառուցվել 1932 թվականին Բելառուսից տեղափոխված հատուկ վերաբնակիչների («կուլակների») կողմից, 1933 թվականին այնտեղ արտաքսվել են հատուկ վերաբնակիչներ Ղրիմից, Մոլդովայից և Ուկրաինայից։ 1936 թվականին այդտեղ սկսվել է մանկական գաղութի շինարարությունը, 1938 թվականին գաղութի հիման վրա կազմակերպվել է այսպես կոչված 26-րդ կետը։
  2. Ընդհանուր առմամբ 1938-1939 թվականներին ԽՍՀՄ ՆԳԺԿ № 00486 հրամանով Խորհրդային Միությունում ձերբակալվել և ճամբարներ են ուղարկվել շուրջ 18 000 «Հայրենիքի դավաճանների ընտանիքի անդամներ», որոնցից վերցվել է 25 342 երեխա։
  3. «Անհրաժեշտ» մասնագիտություններից հատկապես պահանջված էին ինժեներաշինարարական մասնագիտությունները, գյուղատնտեսության բնագավառի գիտնականներն ու մասնագետները, անասնաբույժները, ինչ-որ չափով պահանջված էին բժիշկները։
  4. Կատեգորիա «ТФ»՝ պիտանի է ֆիզիկական ծանր աշխատանքի համար։
  5. Աքմոլայի ասեղնագործության ֆաբրիկայի արտադրանքները մեծ պահանջարկ են ունեցել, այդ թվում՝ արտասահմանում։
  6. ՌԽՖՍՀ 1926 թվականի Քրեական օրենսգրքի 58-10-2 հոդվածի համաձայն․ Պրոպագանդան կամ ագիտացիան, որ կրում են առանձին հակահեղափոխական հանցագործություններ կատարելու կոչ՝ զանգվածների կրոնական նախապաշարմունքների օգտագործմամբ, հավասարեցված են հակահեղափոխական ապստամբությանն ու հանգեցնում են սոցիալական պաշտպանության բարձրագույն միջոցին՝ գնդակահարություն կամ հայտարարում որպես աշխատավորների թշնամի՝ ունեցվածքի բռնագանձմամբ և քաղաքացիությունից զրկելով․․․ Տվյալ հոդվածն օգտագործվել է հիմնականում եկեղեցականների հետապնդման համար և եկեղեցական ունեցվածը բռնագրավելիս բնակչության դժգոհությունները ճնշելու համար։
  7. ՌԽՖՍՀ 1926 թվականի Քրեական օրենսգրքի հոդված 127․ Կրոնական ծեսերի կատարման արգելում, որովհետև դրանք չեն խախտում հասարակական կարգը և չեն ուղեկցվում քաղաքացիների իրավունքների նկատմամբ ոտնձգություններով․․․ Գործադրվել է հիմնականում հավատացյալների դժգոհությունները ճնշելու համար, որ արտահայտվել են իրենց եկեղեցիների ունեցվածքը այլ դավանաբանական խմբավորումների (հաճախ՝ աղանդավորական բնույթի) փոխանցելու ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Оперативный приказ НКВД СССР № 00486 «Об операции по репрессированию жён и детей изменников Родины»
  2. Сураганова З. К. АЛЖИР как феномен «женской» несвободы в репрессированной памяти казахского народа // Северо-Восточный гуманитарный вестник. — 2018. — № 5 (22). - С. 65.
  3. Сураганова З.К. АЛЖИР как феномен «женской» несвободы в репрессированной памяти казахского народа // Северо-Восточный гуманитарный вестник. - 2018. - № 5 (22). - С. 65.
  4. 4,0 4,1 Алжир (лагерь) // Казахстан. Национальная энциклопедия. – Алматы: Қазақ энциклопедиясы, 2004. – Т. I. – ISBN 9965-9389-9-7.
  5. Анцис Мария Лазаревна. Воспоминания бывшей узницы Акмолинского лагеря жён изменников Родины «АЛЖИРа» Արխիվացված 2013-09-02 Wayback Machine
  6. Сергей Баймухаметов. АЛЖИР в Казахстане: ад для «жён изменников Родины»
  7. Би-би-си | Проекты | Судьба «спецконтингента»
  8. Сураганова З. К. АЛЖИР как феномен «женской» несвободы в репрессированной памяти казахского народа // Северо-Восточный гуманитарный вестник. — 2018. — № 5 (22). — С. 67.
  9. 9,0 9,1 Сураганова З. К. АЛЖИР как феномен «женской» несвободы в репрессированной памяти казахского народа // Северо-Восточный гуманитарный вестник. — 2018. — № 5 (22). — С. 66.
  10. 10,0 10,1 Сураганова З. К. АЛЖИР как феномен «женской» несвободы в репрессированной памяти казахского народа // Северо-Восточный гуманитарный вестник. — 2018. — № 5 (22). — С. 68.
  11. «Как казахи помогали узницам АЛЖИРа» (ռուսերեն). Forbes Kazakhstan. 7 февраля 2015. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  12. Сураганова З. К. АЛЖИР как феномен «женской» несвободы в репрессированной памяти казахского народа // Северо-Восточный гуманитарный вестник. — 2018. — № 5 (22). — С. 69.
  13. Сураганова З. К. АЛЖИР как феномен «женской» несвободы в репрессированной памяти казахского народа // Северо-Восточный гуманитарный вестник. — 2018. — № 5 (22). — С. 65 — 66.
  14. Сураганова З. К. АЛЖИР как феномен «женской» несвободы в репрессированной памяти казахского народа // Северо-Восточный гуманитарный вестник. — 2018. — № 5 (22). — С. 65.
  15. Сураганова З. К. АЛЖИР как феномен «женской» несвободы в репрессированной памяти казахского народа // Северо-Восточный гуманитарный вестник. — 2018. — № 5 (22). — С. 65.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мамаева Е. А. Жизнь прожить… / Подгот. к печати Б. М. Мамаевым, Ю. Б. Мамаевым, Е. Ю. Мамаевой. — М.: КОПИ-Центр, 1998. — 150 с. — 50 экз. — Воспоминания жены репрессированного, арестованной в 1937 году, охватывают период с её детства (1910-е годы) до конца 1950-х годов. Дано подробное описание Акмолинского лагеря № 26 (АЛЖИР).
  • Узницы «АЛЖИРа»: Список женщин—заключённых Акмолинского и других отделений КарЛага / Ассоциация жертв незаконных репрессий г. Астаны и Акмол. обл., Междунар. о-во «Мемориал»; Сост.: В. М. Гринёв, В. В. Горецкий и др. — М., Звенья, 2003. — 568 с., ил. (фот.).
  • Алжир (лагерь) // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2004. — Т. I. — ISBN 9965-9389-9-7.
  • Тасымбеков А., Крик души. Архипелаг Алжира, Алма-Ата, 1994.
  • Адилет. Материалы круглых столов и семинаров, Алма-Ата, 1995.
  • Дильманов С., Кузнецова Е. КарЛаг, Алма-Ата, 1997.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]