Հայոց ցեղասպանության հուշարձան (Մեյզյե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Մեյզյե, Ֆրանսիա)
Տեսակհուշարձան
Երկիր Ֆրանսիա
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Ֆրանսիայի Մեյզյե քաղաքի «1915, ապրիլի 24» փողոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշարձանը կառուցվել է Մեյզյեի քաղաքապետ և պառլամենտի հետ կապերի նախկին նախարար և քաղաքապետ Ժան Պոպերենի աջակցությամբ։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2000 թվականի ապրիլի 24-ին[1]։ Հուշարձանն իրենից ներկայացնում է երկու մետրանոց գրանիտե կոթող։

«1915, ապրիլի 24» փողոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի Մեյզյե քաղաքի կենտրոնում գտնվող փոքր փողոցն իր ներկայիս անունը ստացել է 2000 թվականին՝ պառլամենտի հետ կապերի նախկին նախարար և քաղաքապետ Ժան Պոպերենի նախաձեռնությամբ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monument and Avenue of April 24, 1915 in Meyzieu, France
  2. «Ֆրանսիա, Մեյզյե, 1915 թվականի ապրիլի 24-ի փողոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.