Հայկ Պապիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Պապիկյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14, 2003(2003-06-14) (20 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունըմբիշ

Հայկ Արսենի Պապիկյան (հունիսի 14, 2003(2003-06-14), Երևան, Հայաստան), ազատ ոճի հայ ըմբիշ, մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն (2022)[1], ըմբիշ Ռազմիկ Պապիկյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Պապիկյանը ծնվել է 2003 թվականի հունիսի 14֊ին, Երևան քաղաքում։ 10 տարեկանից զբաղվել է ըմբշամարտով։ Պապը և հայրը նույնպես զբաղվել են ըմբշամարտով[2]։

2022 թվականի հուլիսին Հռոմում տեղի ունեցած ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայկ Պապիկյանը եզրափակչում առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշ Սաբիր Ջաֆարովիի նկատմամբ և դարձել չեմպիոն[3]։ Մինչ այդ նա մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով հաղթել էր լատվիացի, 1/4 եզրափակիչում՝ մոլդովացի և կիսաեզրափակչում՝ հունգարացի մարզիկներին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Три медали завоевали армянские борцы на молодежном чемпионате Европы (ФОТО, ВИДЕО)
  2. «Hayk Papikyan» (անգլերեն). 2022 թ․ հուլիսի 8. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Երիտասարդական ԵԱ.Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիրներ
  4. Հայկ Պապիկյանը ևս փայլում է. 2-րդ հայ ըմբիշը դուրս եկավ Մ20 ԵԱ եզրափակիչ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]