Հայկազ Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | 1924 |
Մահացել է | 1996[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան |
Հայկազ Մանուկի Պողոսյան (1924 - 1996[1]), հայ պատմաբան, պատմական գիտության դոկտոր (1972), պրոֆեսոր (1973)։
Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը (1948)։ 1962-1965 թվականներին եղել է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի նախագահի, 1965-1975 թվականներին՝ նախարարի առաջին տեղակալ, 1975-1979 թվականներին՝ Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։
Պողոսյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ ազգային-ազատագրական շարժումներին, Զեյթունի, Սասունի և Վասպուրականի պատմությանը։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Զեյթունի պատմությունը (1409-1921 թթ.)», Երևան, 1969, 460 էջ։
- «Սասունի պատմություն (1750-1918 թթ.)», Երևան, 1985, 360 էջ։
- «Վասպարականի պատմությունից (1850-1900 թթ.)», Երևան, 1988, 352 էջ։
- «Փարամազ», Երևան, 1992, 96 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |