Հայաստանի ազգագրության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան
(ՀԱԱՊՊԹ)
ՏեսակՊետական թանգարան
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունՀայաստան Արմավիր քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք
ՎայրՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Ժանրգիտամշակութային և կրթադաստիարակչական
Հիմնադրվել է1968[1]
Քարտեզ
Քարտեզ

Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան (ՀԱԱՊՊԹ), պետական թանգարան Հայաստանի Սարդարապատի հուշահամալիրում՝ Հայաստանի Արմավիր քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք։

Իր առաջին այցելուներին թանգարանը ընդունել է 1978 թվականին[2]։

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով է կառուցվել այդ միջնադարյան ամրոցի տեսքով թանգարանի շենքը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքն առանց լուսամուտների ամրոցի տպավորություն է թողնում։ Հարավային (հետևի) ճակատի երկու ութանիստ աշտարակներում հեղինակը մեկը՝ Արագածին, մյուսը՝ Արարատին ուղղված երկու բացվածք-լուսամուտ է նախատեսել։ Ներքին հարդարումը հստակ է, պատերը սրբատաշ են՝ տուֆից կերտված, կամարները՝ երիզված խորհրդանշական բարձրաքանդակներով։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանը պարունակում է 70 հազարից հավաքածուներ[3]։

Թանգարանում ընդգրկված նյութերը պատմում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղի ու մշակույթի մասին՝ քարի դարից մինչև մեր օրեր։ Այն պարունակում է.

Այստեղի հավաքածուները ընդգրկում է մ. թ. ա. 3-1-ին հազարամյակներից մեզ հասած կավե, քարե ու մետաղե կառքեր, արձանիկներ ու պաշտպանմունքային առարկաներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://avproduction.am/?ln=am&page=culture&id=81
  2. Ալբերտ Բաբոյան (1979 թ.). «Դարերը կամարների տակ». Սովետական Հայաստան. Թիվ 4: էջ 10, 11.
  3. «Հավաքածուների մասին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինչ է ո՞վ է, հանրագիտարան, հատոր 3-րդ էջ 25։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]