Համլետ Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Մովսիսյան
Ծնվել է1930
ԾննդավայրՃլոխան
Վախճանվել է2004[1]
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՇիրակի պետական համալսարան (1951)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Համլետ Մովսիսյան Վիքիդարանում

Համլետ Մովսիսյան (Համլետ Տիգրանի Աբրահանյան) (1930, Ճլոխան - 2004[1]), հայ արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1968 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1961 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համլետ Մովսիսյանը ծնվել է 1930 թվականին ՀԽՍՀ Ախուրյանի շրջանի Բենիամին գյուղում։ 1951 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1952-1965 թվականներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է նախ Աշտարակի, ապա Ախուրյանի միջնակարգ դպրոցներում։ 1953-1962 թվականներին Ազատան գյուղի միջնակարգ դպրոցի ուսումնական մասի վարիչն էր, 1962-1965 թվականներին՝ Բենիամին գյուղի ութնամյա դպրոցի տնօրենը։ 1965-1973 թվականներին աշխատել է Ախուրյանի «Շիրակ» թերթի խմբագրությունում՝ որպես մշակույթի բաժնի վարիչ։ 1973 թվականից եղել է Ախուրյանի շրջանի Բենիամին գյուղի ութնամյա դպրոցի տնօրեն[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եթե արկերը լցվեին ավազով, Երևան, «Հայաստան», 1966[3]։
  • Վայրի հասկ, Երևան, «Հայաստան», 1975[4]։
  • Հատուցման չորեքշաբթին, Երևան, «Սովետական գրող», 1980[5]։
  • Փորձաքար։ Վիպակներ, Սովետական գրող, 1988, 348 էջ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=10426
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 324-325։
  3. Մովսիսյան, Համլետ Տիգրանի (1966). Թերզյան, Մարգարիտ Սիմոնի (ed.). Եթե արկերը լցվեն ավազով։ Պատմվածքներ, մանրապատումներ. Առաջին գիրք. Երևան: Հայաստան.
  4. Մովսիսյան, Համլետ Տիգրանի (1975). Քիշոյան, Ա Ս (ed.). Վայրի հասկ։ Պատմվածքներ, վիպակ. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  5. Մովսիսյան, Համլետ Տիգրանի (1980). Դանիելյան, Վլադիմիր Գալուստի (ed.). Հատուցման չորեքշաբթին։ Վիպակներ. Երևան: Սովետական գրող.(չաշխատող հղում)
  6. Մովսիսյան, Համլետ Տիգրանի (1988). Փորձաքար։ Վիպակներ. Սովետական գրող. ISBN 9785550000496.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համլետ Մովսիսյան» հոդվածին։