Համլետ Կարայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համլետ Սուրենի Կարայան
Ծնվել է1945 հուլիսի 10
Հայաստան Հայաստան Աչաջուր, Տավուշի մարզ
Մահացել էապրիլի 26, 2020(2020-04-26)[1] (74 տարեկան)
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունԿիսահաղորդչային ֆիզիկա
էլետրոնիկա
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Երեխա(ներ)Սուրեն Կարայան

Համլետ Սուրենի Կարայան (նոյեմբերի 8, 1945(1945-11-08), Աչաջուր, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 26, 2020(2020-04-26)[1]), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006

ՀՀ պետական գործիչներ Սուրեն և Խաժակ Կարայանների հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1968 թվականին՝ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1970-1980 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1991-1994 թվականներին՝ Իջևանի պետական քոլեջ-համալսարանի ռեկտոր, 1994-1996 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն, 1988 թվականից՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր[2][3]։ 1979 թվականից 049 Մասնագիտական խորհրդի անդամ է, «Armenian Journal of Physics» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակել է էլեկտրոնախոռոչային պլազմայի ընդհանրացված տեսությունը։ Հայտնաբերել է պլազմադաշտային փոխազդեցության էֆեկտը և դրա հիման վրա առաջարկել կիսահաղորդչային բազմավիճակ ու բազմագործառույթ սարք՝ պոլիստոր։ Նախագծել է պոլիստորային բազմարժեք ինֆորմացիոն համակարգեր և համակարգիչներ։ Հաշվարկել է բազմաշերտ կառուցվածքներում ներքին ֆոտոէֆեկտի հիման վրա աշխատող արդյունավետ արևակայաններ[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊՀ ոսկե մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • R. S. Asatryan, H. S. Karayan, N. R. Khachatryan, L. H. Sukoyan, On one method of distant infrared monitoring (Հեռահար ինֆրակարմիր մոնիտորինգի մի մեթոդի մասին), 2010 թ.[5].
  • Հ. Ս. Կարայան։ Ֆիզիկայի դասագիրք և ձեռնարկ 10-11։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Համլետ Կարայանը
  2. ՀՀ ԳԱԱ, Թղթակից անդամներ
  3. «Համլետ Կարայանի մասին ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «On one method of distant infrared monitoring (Հեռահար ինֆրակարմիր մոնիտորինգի մի մեթոդի մասին)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.