Համացանցում ոչ ոք չգիտի, որ դու շուն ես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Շթեյների նկարը՝ հրապարակված The New Yorker ամսագրում

Համացանցում ոչ ոք չգիտի, որ դու շուն ես (անգլ.՝ On the Internet, nobody knows you’re a dog), Փիթեր Շթեյների նկարը[1][2]՝ հրատարակված 1993 թվականի հուլիսի 5-ին «The New Yorker» ամսագրում։ Նկարում պատկերված է երկու շուն, որոնցից մեկը նստած է համակարգչի առաջ և արտասանում է այդ ասացվածքը, իսկ երկրորդը նստած է կողքին և ուշադիր լսում է նրան[3]։ 2011 թվականից տվյալ նկարը համարվում է The New Yorker-ի էջերից ամենահայտնի նկարը, որի կանոնավոր վերաթողարկման արդյունքում Շթեյները վաստակել է 50 000 դոլար[1][4][5]։ Նկարի վրայի գրությունը անգլերենում դարձել է ասացվածք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Շթեյները՝ «The New Yorker» ամսագրի նկարիչը[6], նշել է, որ ի սկզբանե նկարին քչերն են ուշադրություն դարձրել, բայց հետո այն կարծես սկսեց ապրել իր կյանքով, իսկ հեղինակը իրեն զգաց այնպես, ինչպես «Ժպիտիկի» հեղինակը[1]։ Իրականում Շթեյները հետաքրքրված չի եղել համացանցի հետ կապված ինչ-որ բան ստեղծելով և «բավականին խորը» չի մտածել նկարի իմաստի մասին. նա ընդամենը նկարի համար մտածել է հետաքրքիր գրվածք[1]։

Նկարի հայտնիության հետ կապված՝ Շթեյները ասել է. «Ես մինչև վերջ չեմ կարողանում հասկանալ սա. պարզապես այնպես ստացվեց, որ այն արդեն հայտնի է»[1]։

Ենթատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարն ընդգծում է համացանցի պատմության կարևոր պահը։ Նախկինում համարվելով բացառապես պետական ինժեներների և գիտնականների քննարկման դաշտ՝ համացանցը դարձել է մոլորակի բնակչության մեծագույն մասի խոսելու, շփվելու, հաղորդակցվելու կարևորագույն միջոցը։ Lotus Software-ի հիմնադիր և համացանցային ակտիվիստ Միթչ Քեյփորը ասել է. «Այն բանի իրական խորհրդանիշը, որ համացանցի հանդեպ հետաքրքրությունը հասել է իր գագաթնակետին, հրատարակվել է այս ամռանը, երբ The New Yorker-ը տպագրել է այդ հարցին տեղեկացված երկու շների պատկերող նկարը»[7]։

Նկարը խորհրդանշում է ցանցում անձնական կյանքի հասկացությունը, երբ օգտատերերը կարող են ուղարկել և ստանալ փոստ՝ էությամբ մնալով անանուն։ Լոուրենս Լեսսիգը կարծում է, որ «ոչ ոք չգիտի», որովհետև պրոտոկոլները օգտատերերից չեն պահանջում նույնականացում՝ իդենտիֆիկացիա, չնայած մի քանիսը, օրինակ՝ համալսարաններում տեղակայված համակարգիչները, կարող են պահանջել ինչ-որ տեղեկություններ օգտատիրոջ մասին։ Միայն թե այդ տեղեկությունը սահմանափակված է սոսկ տեղական մուտքի կետով և չի համարվում ընդհանուր արձանագրության՝ պրոտոկոլի մաս[8]։

Մորեհեն-Մարտինի և Շումախերի հետազոտությունները՝ կապված համացանցի պարտադիր և խնդրահարույց օգտագործման հետ, բարձրացնում են այն հարցը, որ մոնիտորի պատճառով ինքնորոշման ունակությունը դառնում է օնլայն շփման մի մասը[9]։ Այստեղից կարելի է ենթադրել, որ նկարի վրայի մակագրությունը կարող է նշանակել, որ «կիբեռտարածությունը» ազատագրում է, քանի որ սեռը, ռասան, տարիքը, տեսակետները, ոչ էլ «շուն լինելը» կարևոր չեն, իսկ երբեմն հակառակը՝ սխալ են նշված որոշակի նպատակներով, օրենքով կամ անօրինական»։ Դա կրկնում է պնդումը, որն ասել է Usenet-ի պատմության հիմնակար գործիչներից Ջոն Գիլմորը 1996 թվականին[10]։ Մակագրությունը նաև ենթադրում է «համակարգչային երեսպաշտություն», որը դրսևորվում է ինքդ քեզ ներկայացնելով որպես տարբեր սեռերի, ռասայի, տարիքի ներկայացուցիչ[11]։ Մեկ այլ մակարդակում «շան ազատությունն է որոշում կայացնելը, որպեսզի օգնի իրեն, ազատ լինելով «անցնել», որպես արտոնյալ խմբի մաս, այսինքն՝ մարդիկ, որոնք ունեն մուտք դեպի համացանց»[11][12]։

Համաձայն The New Yorker-ի նկարիչ-խմբագիր Բոբ Մանկովի՝ «նկարը արձագանք է գտել facile façade-ի դեմ մեր զգուշության մեջ, որը կարող է HTML լեզվին ծանոթ յուրաքանչյուր ոք»[13]։

Հայտնի մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը ոգեշնչել է Ալան Դևիդ Փերկինսին ստեղծել բեմադրություն՝ «Nobody Knows I’m a Dog» անվանումով։ Բեմադրության սյուժեն ծավալվում է վեց տարբեր մարդկանց շուրջ, որոնք չեն կարողանում նորմալ կերպով շփվել մարդկանց հետ՝ միաժամանակ պարզելով, որ համացանցում անանունությունը թույլ է տալիս նրանց շփվել և հաստատվել[1]։

Apple-ի ստեղծած Cyberdog համացանցային հավելվածների հավաքածուն իր անունը ստացել է՝ ի պատիվ այս նկարի[14]։

2015 թվականի փետրվարի 23-ին The New Yorker-ի էջերում հայտնվել է Քամրան Խաֆիզի նկարը. մի մարդ նստած է համակարգչի առաջ, իսկ կողքին՝ երկու շուն (նման Շթեյների նկարի շներին), որոնք միմյանց հարցնում են. «Իսկ հիշում ե՞ս, երբ համացանցում ոչ ոք չգիտեր, թե ով ես դու»[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Fleishman, Glenn (2000 թ․ դեկտեմբերի 14). «Cartoon Captures Spirit of the Internet». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. Aikat, Debashis "Deb" (1993). «On the Internet, nobody knows you're a dog». University of North Carolina at Chapel Hill. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. EURSOC (2007). «New Privacy Concerns». EURSOC. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
  4. Glenn Fleishman (1998 թ․ հոկտեմբերի 29). «New Yorker Cartoons to Go on Line». The New York Times. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «January 2011 Brown's Guide Cover | Brown's Guide to Georgia». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  6. January 2011 Արխիվացված 2014-03-12 Wayback Machine, Brown's Guide to Georgia
  7. Elmer-DeWitt, Philip; Jackson, David S.; King, Wendy (1993 թ․ դեկտեմբերի 6). «First Nation in Cyberspace». Time. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 21-ին. {{cite journal}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  8. Lessig, Lawrence (2006). Code: Version 2.0. New York: Basic Books. էջ 35. ISBN 0-465-03914-6.
  9. Taylor, Maxwell; Quayle, Ethel (2003). Child Pornography: An Internet Crime. New York: Psychology Press. էջ 97. ISBN 1-58391-244-4.
  10. Jordan, Tim (1999). «The Virtual Individual». Cyberpower: The Culture and Politics of Cyberspace and the Internet. New York: Routledge. էջ 66. ISBN 0-415-17078-8.
  11. 11,0 11,1 Trend, David (2001). Reading Digital Culture. Malden, MA: Blackwell Publishing. էջեր 226–7. ISBN 0-631-22302-9.
  12. Singel, Ryan (2007 թ․ սեպտեմբերի 6). «Fraudster Who Impersonated a Lawyer to Steal Domain Names Pleads Guilty to Wire Fraud». Wired. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. Cavna, Michael (2013 թ․ հուլիսի 31). «'NOBODY KNOWS YOU'RE A DOG': As iconic Internet cartoon turns 20, creator Peter Steiner knows the joke rings as relevant as ever». Washington Post. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  14. Ticktin, Neil (1996 թ․ փետրվար). «Save Cyberdog!». MacTech. 12 (2). Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. The New Yorker - A cartoon by Kaamran Hafeez, from this week’s

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]