Համազասպ Նոհրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համազասպ Նոհրադյան
Դիմանկար
Մասնագիտությունուսուցիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններքաղաքապետ
ԿուսակցությունՀՅԴ
Ստորագրություն
Изображение автографа

Համազասպ Նոհրադյան (), քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականից Բաթում-Կարս շրջանի դաշնակցական գործիչ[1], Կարսի Կենտրոնական Կոմիտեի անդամ, Կարսի քաղաքագլուխ և ազգային գործիչ Համազասպ Նոհրադյանը, Չարենցի ժամանակակիցը։ Նա եղել է Կարսի ծխական դպրոցի ուսուցիչ, հետագայում, հոր մահվանից հետո, ղեկավարել է «Լույս» նավթարդյունաբերական ընկերությունը, որպես կառավարիչ, որն ապահովել է նավթամթերքներով Բաթում-Կարս նահանգը։ 1911 թ.-ին Երևանում մասնակցել է ՀՅԴ ընդհանուր ժողովին և ընտրվել Հայաստանի Քաղաքների Միության եռանդամ նախագահության անդամ։ Վայելել է ըկերների մեծ սերն ու հարգանքը։ Համազասպ Համբարձումովիչին նավթի հետ գործ ունենալու պատճառով քաղաքում անվանում էին Մազութի Համո։ Նա մեծացել էր Կարսում, ուներ ընտանիք՝ Հերիքնազը, կինը, և չորս զավակ, Արուսյակ, Գրիգոր, Գևորգ, Վարսենիկ։ Վարսենիկի տղան՝ Խաչատուր Ղարիբյանն առաջին անգամ Հայաստանում՝ Գյումրի (Լենինական) քաղաքում հիմնադրել է տրիկոտաժի գործարան, որը մինչ այժմ գործում է։

Գևորգը, զոհվել է հերոսի մահով Մազրայում։ Ինչպես նշում է Ս. Վրացեանը. «Կարսի կռիւներում ընկան շատ քաջ մարտիկներ։ Ապրիլի 9-ին, խիզախ գրոհի ժամանակ, սպանւեց սպայ Սուրէն Թդէոսեանը՝ յայտնի հասարակական գործիչ Արշակ Թադէոսեանի որդին, ապրիլի 12-ին, Մազրայի մոտ, նահանջի ճանապարհը պաշտպանելիս, հերոսի մահով մեռաւ Կարսի քաղաքագլխի որդին՝ կամաւոր Գէորգ Նոհրատեանը»[2]։

Համազասպ Նոհրադյանը գերի ընկնելով տանջամահ արվեց (նետեցին հնոց)։

Եղիշե Չարենցը եղել է Համազասպ Նոհրադյանի ժամանակակիցը։ «Երկիր Նաիրի» վեպի գլխավոր հերոսի նախատիպը հանդիսացել է հենց Նոհրադյանը(Մազութի Համոն)[3]։

Չարենցը լավ ճանաչելով Նոհրադյանի ընտանիքը՝ շատ դիպուկ է նկարագրել Պրիմադոննայի (Արուսյակի) կերպարը։ Նրա երկու որդիները՝ Գրիգորը և Գևորգը, կամավորներ էին։

Համազասպ Նոհրադյանի ժառանգների կողմից 2016 թ. Երևանում հրատարակվեց «Ով է Մազութի Համոն» գիքը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ալբոմ-ատլաս. Հրատարակութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կենդրոնական Կոմիտէի Լոս Անճելըս, Քալիֆորնիա. 2001թ. էջ 141.
  2. Սիմոն Վրացեան «Հայաստանի Հանրապետություն». Բեյրութ: Տպարան մշակ. 1958 թ. էջ 112.
  3. Եղիշե Չարենց Երկերի ժողովածու, 5-րդ հատոր. Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչություն. 1966.
  4. Նելլի Չիլինգարյան-Նոհրադյան «Ով է Մազութի Համոն». Երևան: «Նահապետ». 2016. էջ 86.