Հակոբ Գուրունյանը ծնվել է 1916 թվականի փետրվարի 16-ին, ԱբխազիայիԳուլրիփշի շրջանիԾեբելդա գյուղում։ 1935 թվականին ավարտել է Սուխումի հայկական մանկավարժական ուսումնարանը։ 1935-1937 թվականներին ուսուցչություն է արել Ծեբելդայի և Կրաևիչի դպրոցներում։ 1937-1941 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Հիվանդության պատճառով 4-րդ կուրսից կիսատ է թողել ուսումը։ 1941-1944 թվականներին աշխատել է Ծեբելդայի և Մերխելուլիի հայկական դպրոցներում։ 1945-1946 թվականներին շարունակել է ուսումը և ավարտել Երևանի պետական համալսարահը։ 1946 թվականից հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ծեբելդայի համար 2 հայկական միջնակարգ դպրոցում[1]։
↑Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 495-496։
↑Գուրունյան, Հակոբ Թորոսի; Խմբ. Գյուլնազարյան, Խաժակ Մեսրոպի; Նկ. Մանդակունի, Վաղինակ Քրիստափորի (1967). Անտառում: Պատմվածք։ Դպր. միջին տարիքի համար. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
↑Գուրունյան, Հակոբ Թորոսի; Խմբ. Գյուլնազարյան, Խաժակ Մեսրոպի; Նկ. Ղարագյոզյան, Հ Հ (1973). Պատմվածքներ: Դպր. միջին տարիքի համար. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
↑Գուրունյան, Հակոբ Թորոսի; Խմբ. Գյուլնազարյան, Խաժակ Մեսրոպի; Խմբ. Բերբերյան, Մ Գ; Նկ. Գասպարյան, Գաստելլո Ավետիսի (1976). Հողի ձայնը։ Ժողովածու։ Միջին տարիքի դպր. համար. Երևան: Սովետական գրող.(չաշխատող հղում)