1924 թվականին մեկնել է ԱՄՆ, հաստատվել Ֆիլադելֆիայում։ Ավարտել է Թեմփլի համալսարանի լրագրական ֆակուլտետը (1932)։ Հիմնել է «Հայ սիրտ» շաբաթաթերթը (1923), որի խմբագիրն է եղել մինչև 1932 թվականը։ Նույն թվականին տեղափոխվել է Նյու Յորք, վեց տարի աշխատակցել «Բանվոր» թերթին, ապա աշխատել «Լրաբեր»-ի խմբագրությունում։ Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, վեպ, ակնարկներ, կատարել թարգմանություններ։ 1958 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 249)։