Հալուրգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հալուգիա, աղագործություն, քիմիական տեխնոլոգիայի բաժին, որն զբաղվում է հանքային աղերի արտադրությամբ։ Նեղ իմաստով հալուրգիան բնական աղերի վերամշակումն է։ Հալուրգիական արտադրության համար հումք են ծովաջուրը և չոր կլիմայում նրա խտացումից առաջացած աղային նստածքները, ինչպես նաև լճերի ընդերքի աղաջրերը։ Առանձին աղեր անջատում են բյուրեղացմամբ և լուծույթի գոլորշացմամբ, ինչպես բնական (հատուկ հարմարեցված ավազաններում), այնպես էլ գործարանային պայմաններում։ Հալուգիային բնորոշ է հումքի կոմպլեքսային օգտագործումը։ Այսպես, ծովային աղաջրերից ստանում են կերակրի աղ, նատրիումի սուլֆատ, մագնեզիումի սուլֆատ, քլորիդ և օքսիդ, նաև բրոմ, իսկ լճերի աղաջրերից՝ սոդա, բորաքս, լիթիումի աղեր։ Կալիումի բնական աղերի վերամշակմամբ կալիումի քլորիդի և սուլֆատի հետ միաժամանակ ստանում են մագնեզիումի քլորիդ և սուլֆատ, բրոմ, ինչպես նաև ռուբիդիումի և ցեզիումի աղեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 53