Հաբ - գլխարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորիս Դեյը «Կեսգիշերային ժանյակ» ֆիլմում, 1960 թվական

Հաբ - գլխարկը[1] (անգլ.՝ Pillbox hat) ոչ մեծ, առանց ժանյակի գլխարկ է։ Այսպիսի գլխարկ կրում են կանայք։ Անվանումն առաջացել է այն փոքրիկ տուփերի նմանությունից, որոնց մեջ դեղահաբեր էին պահվում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդրի Հեփբերնը «Առեղծված» ֆիլմում, 1963 թվական

Այս գլխարկի նախատիպերը ռազմական գլխարկներն էին։ Հռոմեական կայսրության վերջում «Պանոնյան գլխարկ» (լատին․՝ pileus pannonicus), կրում էին հռոմեական զինվորները, որը շատ նման էր ժամանակակից հաբ - գլխարկին։ Միջնադարում նման գլխարկներ կրում էին ֆլամանդացիները։ Ազգերի համագործակցության անդամ երկրների ռազմական հանդիսավոր արարողությունների ժամանակ զինվորականները կրում էին նմանատիպ գլխարկներ՝ փոքրիկ հավելումներով. պիլոտկա փոքրիկ ժապավենով։ Կանադայի թագավորական ռազմական քոլեջի զինվորական համազգեստը այնպիսի գլխարկ էր առաջարկում, ինչպիսիք կրում էին Վիկտորյական դարաշրջանի բրիտանական բանակի զինվորները[3]։ Այս գլխարկների կանացի տարբերակն ի հայտ է եկել 1930-ական թվականներին և մեծ մասսայականություն է վայելել։ Գլխարկները լինում էին բրդյա, թավշյա, աղվեսի, ջրաքիսի, ընձառյուծի և այլ կենդանիների մորթիներից։ Գլխարկները հիմնականում կարվում էին միատոն, իսկ երբեմն էլ արվում էին փոքրիկ ժապավենային հավելումներով[2]։

«Lufthansa» ստյուարդեսան Boeing 727 ինքնաթիռի մոտ, 1960-ական թվականներ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Клэр Хьюз Шляпы / Перевод: С. Абашева. — Новое Литературное Обозрение, 2019. — 1067 с. — ISBN 9785444810774
  2. 2,0 2,1 «Pillbox Hats - Fashion, Costume, and Culture: Clothing, Headwear, Body Decorations, and Footwear through the Ages». The Fashion Encyclopedia. www.fashionencyclopedia.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  3. «10th Princess Mary's Own Gurkha Rifles Pillbox Cap». Wilson History & Research Center (անգլերեն). Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.