ՀՀ Նախագահի 2003 թվականի ընտրությունների երկրորդ փուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2003 թվականի ՀՀ Նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը և Ստեփան Կարենի Դեմիրճյանը։

Երկրորդ փուլից առաջ թեկնածուներ Արամ Ռաֆիկի Կարապետյանը, Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանը, Վազգեն Միքայելի Մանուկյանը, Գառնիկ Գևորգի Մարգարյանը, Արամ Գասպարի Սարգսյանը հայտարարեցին Ստեփան Կարենի Դեմիրճյանին սատարելու մասին։

Քվեարկության արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի՝ 2 331 507

խ • ք  ՀՀ Նախագահի ընտրությունների արդյունքներ
Հ/Հ
Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն
Կուսակցական պատկանելություն
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)
Ստացած ձայների քանակը
Ստացած ձայների տոկոսը
1 Ստեփան Կարենի Դեմիրճյան
Հայաստանի ժողովրդական կուսակցություն
«Մարս գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն
504146
32.2%
2 Ռոբերտ Սեդրակի Քոչարյան
Անկուսակցական
ՀՀ Նախագահ
1044424
67.8%
Անվավեր քվեաթերթիկներ
32367
Ընդամենը
1563071
Մասնակցություն
1595702
Անճշտությունների չափը
1062

Այսպիսով, երկրորդ փուլի արդյունքներով ՀՀ Նախագահ վերընտրվեց Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, ով և ստանձնեց պաշտոնը 2003 թ. ապրիլի 9-ին և պաշտոնավարեց մինչև 2008 թ. ապրիլի 9-ը։