Կրիվոյ Ռոգի կրկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիվոյ Ռոգի կրկես
Криворожский государственный цирк
Տեսակկրկեսի շենք
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԴնեպրոպետրովսկի մարզ
ՎայրԿրիվոյ Ռոգ
ՀասցեУкраина, Днепропетровская область, Кривой Рог, ул. Виталия Матусевича, 10
ՓողոցVulytsia Vitaliia Matusevycha?
Կառուցման սկիզբ1970 թվականի հուլիսի 17
Հիմնադրված էհուլիսի 17, 1970
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Կրիվոյ Ռոգի կրկես (ուկրաիներեն՝ Криворізький державний цирк), Կրիվոյ Ռոգ, Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի պետական սեփականություն։

Առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկեսը գտնվում է Մետալուրգիական շրջանում, Սոցգորոդում, քաղաքի ամենաառաջադեմ վայրերից մեկում։ Կրկեսը կառուցված է ստանդարտ նախագծով, որը 1966 թվականին ճարտարապետ Գեորգի Վասիլևիչ Նապրիենկոն[1] մշակել է «Գիպրոտատեր» Մոսկվայի ինստիտուտում Սալոմե Մաքսիմով Գելֆերի համագործությամբ։ Կրկեսի նախագիծը իրականացվել է Խորհրդային Միության մի շարք խոշոր քաղաքներում, առաջինը Նովոսիբիրսկում, այնուհետև Ուֆա, Սամարա, Դոնեցկ, Պերմ, Լուգանսկ, Վորոնեժ, Խարկով, Բրյանսկ և Չերեպովեց քաղաքներում[2]։ Բազմաֆունկցիոնալ տարածքը կարելի է օգտագործել որպես կինոթատրոն, էստրադային և սպորտային դահլիճ՝ տարբեր քանակությամբ տեղերով։ 1765-ը նախատեսված է կրկեսային ներկայացումների համար, 1500-ը՝ լայնէկրան դահլիճի համար, 2000-ը՝ Էստրադային շոուների համար[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Կրիվոյ Ռոգի Գործադիր կոմիտեն սկսեց կրկեսի կառուցում Կրիվոյ Ռոգ քաղաքում։ Համամիութենական Լենինի շքանշանակիր պետական «Սոյուզգոսցիրկ» միավորումը վարկ էր վերցրել, որպեսզի ֆինանսավորեր և կառուցեր նոր կրկես։ Կրկեսի շենքը դարձավ համաքաղաքային աշխատանք։ 1970-ական թվականներին կրկեսն արդեն կառուցվել էր, և կառույցի ավարտը համընկնել է Վլադիմիր Լենինի ծննդյան 100-րդ տարելիցի հետ։

Հուշատախտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկեսը կառուցվել է 1970 թվականին հոբելյանական` Կրիվբաստրոյի» շինարարական տրեստի կողմից, մասնագիտացված կազմակերպություններով, քաղաքի հասարակական ակտիվ մասնակցությամբ։

Կրիվոյ Ռոգի կրկեսն իր դռները բացել է 1970 թվականի հուլիսի 17-ին։ Կրկեսի առաջին համարները ներկայացրել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Դուրովը՝ «Վարժեցված փիղ» ներկայացմամբ, Վալենտին Ֆիլատովը՝ « Արջի կրկեսը» ներկայացմամբ, ինչպես նաև Սոցիալիստական աշխատանքի հերոս Միխայիլ Նիկոլաևիչ Ռումյանցևը, որն առավել հայտնի էր որպես Կարանդաշ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Портал «Соварх»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  2. 2,0 2,1 «Официальный сайт Криворожского цирка». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիվոյ Ռոգի կրկես» հոդվածին։