Կրիվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիվան
Տեսակլեռ
Երկիր Սլովակիա
Վարչատարածքային միավորՎիսոկե Տատրի
ԼեռնաշղթաՏատրաներ
Բարձրությունը ծովի մակարդակից2494 մետր
Պահպանման տարածքTatra National Park?
ՆյութԳրանոդիորիտ

Կրիվան (սլովակ.՝ Kriváň, լեհ.՝ Krywań), Բարձր Տատրաների բարձունքներից մեկը Սլովակիայում, բարձրությունը՝ 2494 մ ծովի բարձրությունից, Տրի Ստուդնիչկի ավանից ՝ 1353 մ։

Արևելքից Կրիվանը սահմանափակվում է Վաժեցկայա հովտով, որի ավարտին տեղակայված է Կրիվանի կանաչ պլեսո լիճը։ Նրանից սկիզբ է առնում Սպիտակ Վագը՝ Վագ գետի ակունքներից մեկը, ամենաերկարը Սլովակիայի տերիտորիայում (406 կմ)։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիվանը պատկանում է հեշտ հասանելի գագաթներին։ Սովորաբար գագաթ բարձրանում են Շտրբսկե-Պլեսո լճի կողմից, ինչը զբոսաշրջիկներից չի պահանջում հատուկ պատրաստվածություն։ Ավելի բարդ վերելքից առաջ այն տեղից, որտեղ զբոսաշրջային ուղին սկսվում է Տրի Ստրուդնիչկայի տատրական ավտոմայրուղուց, կարելի է դադար անել Յամսկոյե պլեսո լճի ափին (1 447 մ)։

Նվաճման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ Կրիվան առաջինը բարձրացել են 1722 թվականին Ի. Ա. Չիրբեշը և նրա ընկերները, սակայն մինչ նրանց բարձունքը անկասկած նվաճել են գանձեր և արկածներ որոնողները կամ պարզապես հետաքրքրասերները։ Հայտնի մարդկանցից գագաթի վրա եղել են Ռ. Տաուսոնը, Բելսազար Ակեն և Գ. Վալենբերգը։

Տատրանի գագաթի վերելքի մասին առաջին նկարագիրը տվել է Դանիել Շպեերը (1636—1707) Վրոցլավից. XVII դարում նա սովորել է Կեժմարոկի լիցեյում։ Համակուրսեցիների և դասավանդողի հետ, որը դարձավ նրանց ուղեկցողը (և առաջին ուղեկցողը Տատրի պատմության մեջ), նա ուղևորվեց դեպի եռօրյա արշավ։ Բելովոդյան հովտից խումբը բարձրացավ ինչ-որ տատրանյան բարձունք՝ մոտիկ Լոմնիցկի-Շտիտ սարին։ Այդ ժամանակ Սպիշկի բնակիչները անվանեցին Լոմնիցկի-Շտիտը «Դեդկա», իսկ Կեժմարսկի Շտիտը «Մատկա» կամ «Բաբիչկա»։ Այն, որ խումբը բարձրացել է ոչ թե Լոմնիցկի-Շտիտ, այլ ամենայն հավանականությամբ Կեժմարսկի-Շտիտ, պարզ է դառնում Շպեերի «Դեդկայի» տեսքի նկարագրությունից։ Լեռը բարձրանալու առաջին կոնկրետ նկարագիրը, արդեն հայտնի Սլավկովսկի-Շտիտ անունով, պատկանում է բողոքական քահանա Յուրայա Բուխգոլցա-ավագի գրչին (1643—1725) Վելկա-Լոմնիցա ավանից։ Կրիվանի վերելքի ժամանակ լեռնագնացների համար ամենադժվարը Ռամենո Կրիվանյա նախալեռն էր (2395 մ), որն իրենից ներկայացնում է ելուստ Կրիվանի և Կրատկայի միջև։

Կրիվանը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիվանը համարվում է սլովակյան ազգային բարձունք, այս երկրի խորհրդանիշ։ Սլովակները այն գնահատում են այնպես, ինչպես հույները Օլիմպոսը կամ չեխերը Ռժիպը։ Շատ հանրաճանաչ են ամենամյա ազգային վերելքները Կրիվան։ Առաջին այդպիսի արշավը կազմակերպվել է 1841 թվականին մի խումբ սլովակների կողմից՝ հավաքված հայրենասեր, հասարակական գործիչ Լյուդովիտ Շտուրի շուրջը։ Օգոստոսի 16-ի արշավին մասնակցեցին Լյուդովիտ Շտուրը, Միխալ Գոջան, Յանկո Կրալը, Գաշպար Ֆեյերպատակի-Բելոպոտոցկին և այլք։

Կրիվան լեռը հիշատակված է Ն. Վ. Գոգոլի «Սարսափելի վրեժ» վեպում։

Լեգենդ Կրիվան լեռան ծագման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծելով աշխարհը՝ Աստված կանչում է ամենաճարպիկ Հրեշտակին և ուղարկում երկիր, որպեսզի նա այնտեղ նետի բնության գեղեցկություններ։ Հրեշտակը թռչելով ողջ աշխարհով կատարում է հանձնարարությունը և վերջապես հայնվում է տատրանյան հսկաների մոտ։ Բայց սխալ հաշվարկելով բարձրությունը դիպչում է գագաթներից մեկին։ Պարկը, որը լցված էր գեղեցկություններով, պատռվում է, և նրանից թափվում են հրաշալի լեռնային ակունքներ, լճեր, մարգագետիններ և անտառներ։ Լեռներով փախչում են եղջերուներ, քարայծներ, արջամկներ, արջեր այլ կենդանիներ։ Իսկ լեռան գագաթն այդպես էլ մնում է կախարդող ծուռ…

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիվան» հոդվածին։