Կրակովի արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրակովի արվեստի թանգարան
Տեսակպալատ
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԿրակով
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան[1]
Քարտեզ
Քարտեզ

Կրակովի արվեստի թանգարան(լեհ.՝ Pałac Sztuki), գեղարվեստասերների միության կազմակերպությանը պատկանող շենք է, որը գտնվոում է Կրակովի հին քաղաքի Շեպանսկի հրապարակում։ Կառույցը գրանցված է փոքր լեհական գավառի պահպանվող հուշարձանների գրանցամատյանում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդեռնիստական ոճի այս շենքը կառուցվել է 1901 թվականին լեհ ճարտարապետ Ֆրանցիշեկ Մոնչիսկի նախագծով, որը որպես նախատիպ օգտագործել է Վիեննայի ցուցադրական տաղավարի մակետը։ Շինության ստեղծման գործում իրենց մասնակցությունն են ունեցել հայտնի կրակովյան նկարիչներ և քանդակագործներ։

Ֆրիզը մշակվել է Յացեկ Մալչևսկու, Անտոնի Մադեյսկու, Կոնստանտին Լյաշկայի և Թեոդոր Ռիգերի՝ հայտնի լեհ մշակութային գործիչների կողմից, որոնք կերտել են կիսանդրիներ։ Շինության ճակատային մասը զարդարված է սյունագոտիով, որի վրա վեր է խոյանում է Ապոլլոնի արձանը՝ ոսկյա պսակով։ Շենքի պատերը զարդարված են քառանկյունի որմնասյուներով, որոնք ամրացված են պատուհանների կամարներով, իսկ բոլորից վեր հառնում է հոյակերտ մուտքը՝ երկու հզոր սյուներով։

Շեպանսկի հրապարակի կողմից պալատի առջև տեղադրված է Անտոնիո Մադեյսկու կերտած Յանա Մատեյկոյի կիսանդրին, իսկ կրակովյան քաղաքային զբոսայգու կողմում տեղադրված է Ստանիսլավ Վիսպյանսկու կիսանդրին, որի հեղինակն է Աննա Ռեյնոխը։

Շինությունը պատկանում էր Գեղարվեստասերների միությանը, որն այնտեղ անցկացրել է տարատեսակ ցուցահանդեսներ։ Ներկայումս շենքի ներսում գործում է պատկերասրահ։ Գեղարվեստասերների միությունն այստեղ անցկացնում է Ռոտարի ակումբի ժողովները, հանդիպումները, կազմակերպվում են տարատեսակ մշակութային միջոցառումներ և աճուրդ֊վաճառքներ։ 1975 թվականին շենքը գրանցվել է Մալոպոլյան Վոեվոդի հուշարձանների պահպանության գրանցամատյանում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. register of objects of cultural heritage in Poland
  2. «Narodowy Instytut Dziedzictwa: Rejestr zabytków nieruchomych — województwo małopolskie» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joanna Czaj-Waluś Zabytki architektury i budownictwa w Polsce. Kraków, Krajowy Ośrodek Badań i Dokumentacji Zabytków, 2007, ISBN 83-922906-8-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]