Մակետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակետ (ֆրանս. maquette, իտալ. macchietta-ուրվանկար) պոլիգրաֆիայում, 1.Մակետ էջ կապի, ապագա հրատարակության ֆորմատին հավասար ֆորմատով թերթեր, որոնց վրա ճիշտ հաջորդականությամբ փակցվում են տեքստի շարվածասյուները և պատկերազարդումների տպվածքները։ 2.Մակետ ծավալային, գրքի փորձնական օրինակ, որի ծավալը և ֆորմատը համապատասխանում են տրվածին։ Մակետով որոշում են գրքի կազմակողի չափերը և քննարկում ապագա հրատարակության ձևավորումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 176