Կուրկուրան կարճաթև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուրկուրան կարճաթև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Լոբազգիներ
Տեսակ Կուրկուրան կարճաթև
Լատիներեն անվանում
Hedysarum micropterum


Կուրկուրան կարճաթև (լատին․՝ Hedysarum micropterum), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-30 սմ բարձրությամբ, թխակապույտ առսեղմ թավոտ բազմամյա բույս է։ Ցողունները ճյուղավորված են։ Տերևիկները 4-9 զույգ են, գծային, վերևից՝ մերկ, ներքևից՝ թավոտ, 15-40 մմ երկարությամբ և 1,5-2 լայնությամբ։ Ծաղկաբույլը սակավածաղիկ է։ 10-11 մմ երկարությամբ պսակը վարդագույն է։ Ունդերը բաղկացած են 1-3 մասերից, որոնք խիտ ալյուրանման–խավոտ և խոզանավոր են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի (Ուրծի լեռնածղթա, Զովաշեն, Դվին, Երանոս, Վեդի, Երսախ, Ուրցաձոր գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 700–1800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, կավային և ավազային հողերի վրա։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս–հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.