Կուեստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուեստներ ( իսպաներեն cuesta-թեքություն, սարալանջ), անհամաչափ լանջերով թմբաշարեր և սանդղավանդներ ռելիեֆում. առաջացել են միաթեք կառուցվածք ու տարբեր կարծրության ապարներ ունեցող շերտերի փուխր ապարների լվացման հետևանքով։ Մեղմ թեքության լանջը համընկնում է կայուն շերտերի անկման հետ, զառիթափ լանջում մերկանում են շերտերի «գագաթները»։ Կուսետները հայտնի են Ղրիմում, Հյուսիսային Կովկասում, Ֆրանսիայում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png