Կորուստ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորուստ
անգլ.՝ The Lost Thing
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ, հետապոկալիպսիսյան ֆիլմ և դրամա
Հիմնված էThe Lost Thing?
ՌեժիսորAndrew Ruhemann?[1] և Shaun Tan?[1]
ՍցենարիստShaun Tan?
ՀնչյունավորումTim Minchin?
ԵրաժշտությունՄայքլ Յեզերսկի
Երկիր Ավստրալիա և  Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
Տևողություն16 րոպե
Թվականհունիսի 3, 2010[2]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար և AACTA Award for Best Short Animation?
Պարգևներ

«Կորուստ» (անգլ.՝ The Lost Thing), 2010 թվականի անգլո–ավստրիական համակարգչային հակաուտոպիական մուլտֆիլմ։ «Օսկար-2011» մրցանակի դափնեկիր՝ Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում։ Ստեղծված է Շոն Տանի համանուն պատմվածքի հիման վրա[4][5]։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը Շոնն է և պատմում է առաջին դեմքով։ Պատմողը Թիմ Մինչինն է։

Հակաուտոպիական ապագա, Մելբուռն, Ավստրալիա։ Շոնը սիրում է հավաքել շշի խցաններ իր հավաքածուի համար։ Մի անգամ փնտրտուքների ժամանակ նա հասնում է լողափ, որտեղ հայտնագործում է արտառոց էակ, որը նման է ցիստեռնի, ութոտնիկի և Խաչափառի, որին իրենից բացի ոչ ոք բացի չէր նկատում։ Պարզվում է էակը ընկերասեր էր, Շոնը ամբողջ օրը խաղում էր նրա հետ, իսկ հետո նրան տանում է քաղաքով՝ տիրոջը փնտելու, սակայն՝ ապարդյուն։ Նրա վարպետ ընկերը՝ Պիտը, նույնպես չի կարողանում հասկանալ թե ինչ բնույթի էր այդ էակը։ Շոնը տանում է այդ էակին տուն, սակայն ծնողները ստիպում են տղային՝ վռնդել էակին։ Շոնը թաքցնում է էակին ցախանոցում։

Շուտով հեռուստացույցով տղան տեսնում է «Ամենը ամեն ինչի դաշնային դեպարտամենտ»-ի գովազդ և որոշում է տանել իր ծանոթին այնտեղ։ Այնտեղ նրան առաջարկում են էակին թողնել իրենց մոտ՝ լրացնելով թղթերի տրցակ, բայց տղային համոզում է տարօրինակ էակը, որն աշխատում է Դեպարտամենտում որպես հավաքարար։ Նա Շոնին նշան է տալիս կոր սլաքի պատկերի տեսքով։ Ընկերները ամբողջ քաղաքում փնտրում են այդ նշանները և վերջապես հասնում են մութ ու աննկատելի դռների։ Դրանցից այն կողմ վառ արևոտ աշխարհ էր՝ բնակեցված ուրվատեսիլային սյուրռեալիստական գոյություններով և մեխանիզմներով, որոնցից շատերը կարծես Սալվադոր Դալիի նկարներից լինեին։ Տղան թողնում է էակին այնտեղ՝ հասկանալով, որ դա հենց նրա աշխարհն է։

Բաժանվելուց որոշ ժամանակ հետո Շոնը հանդիպում է փողոցում տարօրինակ, անսովոր «կորած» էակների, բայց դա տեղի է ունենում ավելի ու ավելի քիչ։ Տղան չգիտի արդյոք էակներն են քչանում, թե ինքն է մեծանում…

Մրցանականեր և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի Օսկարից բացի 2010-2011 թվականնների մուլտֆիլմը տարբեր անվանակարգերում առաջադրվել է հայտնի կինոփառատոններում ևս 6 մրցանակների համար և հաղթել է նրանցից 5-ը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]