Կոտորած Գրեյսթիլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտորած Գրեյսթիլում
Սպանության ձևզանգվածային կրակոցներ
Երկիր Հյուսիսային Իռլանդիա
Մասն էThe Troubles?
Կոորդինատներ
Ամսաթիվհոկտեմբերի 30, 1993
Սպանվածներ8 մարդ[1]
Վիրավորներ13

Կոտորած Գրեյսթիլում (անգլ.՝ Greysteel massacre)[2][3], զանգվածային սպանություն, որը տեղի է ունեցել 1993 թվականի հոկտեմբերի 30-ի երեկոյան, Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերրի կոմսության Գրեյսթիլ բնակավայրում։ Օլսթերի պաշտպանության ասոցիացիայի երեք գրոհայիններ Հելոուինյան երեկույթի ժամանակ կրակ են բացել բարում։ Հրաձգության հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, վիրավորվել՝ 13-ը։

Օլսթերացիների խոսքով՝ հրաձգության դրդապատճառը Շենկիլ Ռոուդում պայթյունի համար վրեժխնդրությունն էր, որը տեղի էր ունեցել մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 23-ին։ Փաբը, որտեղ տեղի է ունեցել կոտորածը, պատկանում էր իռլանդացի կաթոլիկներին և իռլանդացի ազգայնականների ու հանրապետականների հանդիպումների վայրն էր։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի հոկտեմբերի 23-ին Բելֆաստում գտնվող Շենկիլ Ռոուդ ձկան խանութում ռումբի պայթյուն է տեղի ունեցել, որը հավաքում էին իռլանդական ժամանակավոր հանրապետական բանակի զինվորները։ Ռումբը վաղաժամ է պայթեցվել, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ. ութ բողոքականներ՝ քաղաքացիական, Օլսթերի պաշտպանության ասոցիացիայի գրոհայիններ և ԻՀԲ-ի զինյալներից մեկը[4]։ ԻՀԲ-ի նպատակը Օլսթերի պաշտպանության ասոցիացիայի առաջնորդների խմբի, այդ թվում՝ բրիգադավար Ջոնի Ադերի վերացումն էր։ Երկու գրոհայիններ՝ Թոմաս Բեգլին և Շոն Քելլին, առաքիչների կերպարանքով փորձել են ռումբ բերել ծանրոցով, երբ այն պայթել է։ Բեգլին տեղում մահացել է, նրա հետ պայթյունը ևս 9 մարդու կյանք է խլել։

Օլսթերցիները պատասխանել են անհապաղ՝ նույն օրը սկսելով կաթոլիկների դեմ ահաբեկչությունը. ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ երեկոյան առաքիչ վարորդին խաբեությամբ տարել են Վերնոն Քյորթ (Բելֆաստ) և սպանել նրան (հոկտեմբերի 25-ին վերքերի հետևանքով նա մահացել է)[5]։ Հոկտեմբերի 26-ին Քենեդի Ուեյում օլսթերցիները սպանել են երկու կաթոլիկների և վիրավորել հինգին[6]։

Նախագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Londonderry Sentinel թերթի հայտարարության համաձայն՝ Գրեյսթիլի ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել։ Կազմակերպիչներն էին Բիլլի «Ար-Էս» Մակֆարլենդը, Օլսթերի Հյուսիս-Անտրիմյան և Լոնդոնդրյան բրիգադի հրամանատարը և Բրայան Մաքնիլը[7]։ Հրաձգության համար պատասխանատու են նշանակվել Սթիվեն Իրվինը, Ջեֆրի Դինին և Տորրենս Նայթը, Հյուսիս-Անտրիմյան և Լոնդոնդրիական բրիգադի գրոհայինները[8]։ Քրեական գործի փաստաթղթերի համաձայն՝ հոկտեմբերի 27-ին Դերիում, Օլսթեր դեմոկրատական կուսակցությանը պատկանող Բոնդս Փլեյսի տանը, բոլոր երեք հրաձիգներին հրահանգել են իրենց առաքելության վերաբերյալ[7]։

Հարձակումից առաջ երեքն էլ ուղևորվել են «Ռայզինգ Սան» փաբ, որպեսզի ծանոթանան նրա այցելուներին և ընտրեն լավագույն դիրքերը հրաձգության համար։ Թորենս Նայթը Բոնդս Փլեյսի տունը դարձրել է փաբի դիտակետ և Իրվինին ու Դինիին հրամայել է սկսել փորձել հրաձգությունը։ Իրվինը պետք է, ըստ ծրագրի, մուտք գործեր առաջինը Sa vz. 58-ով և սկսեր կրակել մինչև փամփուշտատուփը դատարկվելը։ Մինչ Իրվինը կվերալիցքավորվեր, Դինին պետք է կրակ բացեր Beretta տրամաչափի ատրճանակից 9 մմ տրամաչափով, որից հետո Իրվինը պետք է դատարկեր երկրորդ փափմուշտատուփը, իսկ Դինին շարունակեր կրակել։ Նայթը պատրաստվում էր ծածկել առջևի դուռը և հրացանից կրակեր անցանկալի անձանց[7]։

Հարձակման համար ընտրվել է երկու ավտոմեքենա։ Կրակողները պատրաստվում էին փաբին մոտենալ Opel Kadett-ով, ընդ որում՝ Մակնիլը պետք է առջևից վարեր հետախույզ-մեքենան։ Կրակոցներից հետո երեքն էլ պատրաստվում էին ուղևորվել Էգլինգթոն «Օպել»-ով, հանդիպել այնտեղ Մաքնիլին և այրել «Օպել»-ը՝ հետքերը կոծկելու համար[7]։

Կոտորած[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 30-ի երեկոյան Օլսթերի պաշտպանության ասոցիացիայի երեք գրոհայիններ (նրանցից երկուսը՝ կապույտ պաշտպանական կոստյումներով և բալակլավներով) ժամանել են Գրեյսթիլի «Ռայզինգ Սան» բար։ Հելոուինի երեկույթին ներկա է եղել շուրջ 70 մարդ[9], այդ պատճառով էլ դիմակներով օլսթերի ահաբեկիչներին ոչ ոք չէր նկատել։ Շուտով նրանք հանել են Sa vz .58 և 9 մմ ատրճանակ։ Սթիվեն Իրվինը Sa vz 58-ով արտասանել է ավանդական Հելոուին ողջույնը՝ «Դրամապանակը կամ կյանքը» (անգլ.՝ Trick or treat), որից հետո կրակ է բացել[10]։ Փաբում խուճապ է սկսվել, և մարդիկ սկսել են փախչել։ Կանայք երեք հրաձիգներին աղաչում էին վերջ տալ մարտին, սակայն նրանք չէին հանդարտվում։ Արդյունքում սպանվել է ութ մարդ՝ վեց կաթոլիկ և երկու բողոքական[11]։ Կրակողներին ճանաչել հնարավոր չէր նույնիսկ հագուստով, քանի որ ոչ ոք տարբերանշաններ չուներ։ Երեքն էլ չարախնդալով վազել են դեպի Opel Kadett մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին Նայթն է եղել։ Ավելի ուշ լուրեր էին շրջանառվում, որ երեքն էլ պարծենում էին կատարած գործով[12]։

Հաջորդ օրը «Օլսթերի ազատության մարտիկները» հայտարարել են, որ իրենք պատասխանատվություն են կրում պայթյունների համար (իրականում դա Օլսթերի պաշտպանության ասոցիացիայի անունը թաքցնելու համար էր)[13]։ Իրենց հայտարարության մեջ ահաբեկիչներն ասել են, որ իրենց «Գրեյսթիլյան Ռեյդը»[2] դարձել է «ազգայնականների ընտրազանգվածի նկատմամբ սպառնալիքների շարունակությունը, որոնք պետք է վճարեն անցած շաբաթ ինը բողոքականների գազանաբար սպանության համար»[14]։ Արևմտյան Բելֆաստյան բրիգադի անդամը խոստովանել է, որ կազմակերպությունը, սակայն, սխալվել է ամսաթվով և ժամանակով. այդ ժամերին բարում չի եղել ԻՀԲ-ի ղեկավարներից որևէ մեկը։ Ի դեպ, նրա խոսքով, օլսթերյան գրոհայինները կատարել են իրենց խնդիրը[8]։

Ի տարբերություն Հյուսիսային Իռլանդիայի շատ փաբերի, որոնք փակվել են ահաբեկչական գործողություններից հետո, «Ռայզինգ Սան»-ը դեռևս աշխատում է Գրեյսթիլում։ Սակայն շենքի արտաքին մասում տեղադրված է հուշատախտակ՝ գրությամբ․ «Թող նրանց զոհաբերությունը դառնա խաղաղության մեր ճանապարհը» (անգլ.՝ May their sacrifice be our path to peace

Դատավարություններ ահաբեկիչների նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Իրվինը, Դինը և Նայթը դատապարտել են ահաբեկչության համար[9], ընդ որում Նայթը դատապարտվել է նաև 1993 թվականին Քասլրոքում տեղի ունեցած կոտորածի համար։ 2000 թվականին նրանց պայմանական վաղաժամկետ ազատել են Բելֆաստի համաձայնագրի պայմաններով[15]։ Իրվինը, սակայն, չի դադարեցրել իր հանցավոր գործունեությունը, անմիջապես մտել է նեոնացիստական ռազմականացված Combat 18 խմբավորում[16], որի հետ ինչ-որ կերպ կապված է եղել նաև Նայթը[17]։ 2005 թվականին Իրվինին 4 տարվա ազատազրկման են դատապարտել տղամարդու վրա դանակով հարձակվելու համար, սակայն գլխավոր դժբախտությունը դա չէր. Իրվինը ձախողել էր փորձաշրջանի ժամկետը և փաստացի ցմահ ազատազրկման էր դատապարտվել (հաշվարկներով, նա պետք է 8 այդպիսի ցմահ բանտարկություն կրեր)[18]։ 2006 թվականին նա դադարեցրել է դատարանի որոշման դեմ բողոքարկելու փորձերը[19], սակայն 2013 թվականի սեպտեմբերին նրան ազատ են արձակել այն բանից հետո, երբ միջնորդություն է ներկայացվել գործի վերանայման մասին[20]։

Լուրեր են պտտվել, որ Նայթը գումար է ստացել Թագավորական ոստիկանությունից՝ Օլսթերից կամ MI5-ից[21], սակայն այդ մեղադրանքները նա հերքում է[22]։ 2007 թվականի հոկտեմբերին Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության պետը հետաքննությունից հետո եզրակացրել էր, որ ոստիկանությունը չէր կարող կանխել Գրեյսթիլի վրա հարձակումը, և խուզարկուները ապացույցներ չէին գտել, որ Նայթին ինչ-որ մեկը կարող էր թաքցնել բանտից[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://news.bbc.co.uk/2/hi/uk_news/northern_ireland/4397206.stm
  2. 2,0 2,1 Crawford, Colin. Inside the UDA. Pluto Press, 2003. p. 193
  3. Henry McDonald, Jim Cusack. UDA: Inside the Heart of Loyalist Terror. Penguin Ireland, 2004. p. 251
  4. CAIN – Sutton Index of Deaths – 23 October 1993
  5. McKittrick, David. Lost Lives. Mainstream, 1999. p. 1333
  6. CAIN – Sutton Index of Deaths – 26 October 1993
  7. 7,0 7,1 7,2 7,3 "Greysteel killings were planned in Waterside" Արխիվացված 2013-04-20 archive.today. Londonderry Sentinel, 1 October 2012. Retrieved 3 October 2012.
  8. 8,0 8,1 Wood, p. 173
  9. 9,0 9,1 Wood, Ian S. Crimes of Loyalty: A History of the UDA. Edinburgh University Press, 2006. p. 172
  10. BBC Online 1 Nov 05
  11. CAIN – Sutton Index of Deaths – 30 October 1993
  12. The Queen v. Stephen Geoffrey Irwin: Decision on Tariff. Retrieved 4 April 2011
  13. CAIN – Chronology of the Conflict – 1993
  14. English, Richard. Armed Struggle. Pan Macmillan, 2004. p. 283
  15. "Prisoner releases: Some smiled, others covered their heads". The Guardian, 29 July 2000.
  16. Loyalist Feud: 1 September – 30 September 2000 Արխիվացված 2014-04-07 Wayback Machine. Pat Finucane Centre.
  17. Sectarian attacks: September 2002 Արխիվացված 2015-09-24 Wayback Machine. Pat Finucane Centre.
  18. «Greysteel killer to serve terms». BBC News NI (1 November 2005). 2005 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2008 թ․ հունիսի 23-ին.
  19. «Greysteel killer abandons appeal». BBC News NI (24 March 2006). 2006 թ․ մարտի 24. Վերցված է 2008 թ․ հունիսի 23-ին.
  20. Greysteel killer Stephen Irwin freed as anniversary of massacre looms (անգլ.)
  21. «Was this loyalist murderer in the police's pay?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  22. «Greysteel murderer Knight was not an MI5 agent: UPRG». Belfast Telegraph (14 March 2007). Վերցված է 2008 թ․ հունիսի 23-ին.
  23. «No evidence Greysteel could have been prevented: Nuala O'Loan». Police Ombudsman Press Release. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]