* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 29 հուլիսի, 2016:
Կոստանտինոս Գալանոպուլոս (հուն․՝ Κωνσταντίνος Γαλανόπουλος, դեկտեմբերի 28, 1997(1997-12-28)[1], Աթենք, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, որ խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Ներկայում հանդես է գալիս հունական ԱԵԿ ակումբում։
Կոստանտինոսն ԱԵԿ ակումբի սան է, որի ակադեմիա տեղափոխվել է 2011 թվականին։ Այն ավարտել է 2015 թվականին։ Օգոստոսի 21-ին ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը երեք տարի ժամկետով[2]։ 2016 թվականի մայիսի 31-ին կատարել է իր նորամուտը հունական առաջնությունում՝ Պանիոնիոս ակումբի դեմ հանդիպման ընդմիջումից հետո փոխարինելով Բրունո Զուկուլինիին[3]։
2016 թվականի հուլիսի 28-ին կատարել է իր նորամուտը միջազգային մակարդակում՝ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Սենտ Էտիեն» ակումբի դեմ խաղի 67-րդ րոպեին փոխարինելով Ռոնալդ Վարգասին[4]։
Հանդես է եկել Հունաստանի պատանեկան հավաքականի տարբեր տարիքային խմբերում։ Մինչև 19 տարեկանների հավաքականի հետ մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների պատանեկան առաջնության ընտրական խաղերին։