Ցզյուլուն[1][2], նաև Կոուլուն[3] (անգլ.՝ Kowloon, բառացի «Ինը վիշապներ»), Հոնկոնգի քաղաքային գոտու թերակղզային հատվածը (չներառելով Նոր Տարածքները)։ Կազմված է Ցզյուլուն թերակղզուց և Նոր Ցզյուլունից։ Ցզյուլունի արևելյան սահմանը անցնում է Լեյումուն նեղուցով, արևմտյանը՝ Մեյֆուսանչհյունով և Սթոունկատտերզ կղզով, հյուսիսայինը՝ Տեյտա բուրգով և Առյուծի քարով, հարավայինը՝ Վիկտորիա ծոցով։ Ցզյուլունի բnակչությունը (2006 թ․ տվյալներ) 2 019 533 մարդ է։ Բնակչության խտությունը 43 հազ մարդ/կմ² է։ Թերակղզու տարածքը մոտ 47 կմ² է։ Հոնկոնգ կղզու հետ նրա բնակչությունը կազմում է Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի բնակչության 47%-ը։
↑Китай и государства Восточной Азии // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 126—126. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
↑Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 419.