Կոնյունկցիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնյունկցիա (լատ. conjunctio – միություն, կապ), տրամաբանական գործողություն, որի ժամանակ պարզ ասույթներից կազմվում է բարդ ասույթ` «և» տրամաբանական շաղկապի կիրառմամբ: Ստացված բարդ ասույթն անվանում են կոնյունկտիվ ասույթ: Սիմվոլիկ նշանակումն է` a/\b (կարդացվում է` a և b): Կոնյունկցիան նշանակում են նաև «&», «K» նշաններով:
Կոնյունկցիայի ճշմարտության աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
| a | b | a/\b |
|---|---|---|
| Ճ | Ճ | Ճ |
| Ճ | Ս | Ս |
| Ս | Ճ | Ս |
| Ս | Ս | Ս |
Աղյուսակից երևում է, որ a/\b կոնյունկտիվ ասույթը ճշմարիտ է այն դեպքում, երբ ճշմարիտ են և a, և b ասույթները: