Դիզյունկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիզյունկցիա (լատ. disjunctio - բաժանել) - տրամաբանական գործողություն, որի ժամանակ պարզ ասույթներից կազմվում է բարդ ասույթ` «կամ» շաղկապի կիրառմամբ: Ստացված բարդ ասույթն անվանում են դիզյունկտիվ ասույթ: Սիմվոլիկ նշանակումն է` aVb (կարդացվում է` a կամ b): «V» սիմվոլը լատինական «vel» (կամ) շաղկապի առաջին տառն է: «Կամ» տրամաբանական շաղկապի համար ընդունված է կիրառել նաև այլ սիմվոլներ:
Տրամաբանության մեջ տարբերում են դիզյունկցիայի երկու տեսակ` պարզ կամ թույլ դիզյունկցիա և խիստ դիզյունկցիա:
Պարզ դիզյունկցիայի ճշմարտության աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

a b aVb
Ճ Ճ Ճ
Ճ Ս Ճ
Ս Ճ Ճ
Ս Ս Ս

[խմբագրել] Տես նաև

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով