Կոմոյի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գմբեթի ներսում տրանսեպտի վրա
Արևմտյան ճակատ
Արևելք նայող գմբեթը

Կոմոյի տաճար (իտալ.՝ Cattedrale di Santa Maria Assunta; Duomo di Como) կաթոլիկ եկեղեցու տաճար է, Իտալիայի Լոմբարդիա նահանգի Կոմո քաղաքում։ Այն նաև Կոմոյի եպիսկոպոսի նստավայրն է։ Այն նվիրված է Երանելի Մարիամ Աստվածածնի Վերափոխմանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը գտնվում է Կոմո լճի մոտ, տարածաշրջանի կարևոր կառույցներից մեկն է։ Սովորաբար, այն գոթական ճարտարապետության ոճով կառուցված տաճարներից վերջինն է Իտալիայում․ դրա կառուցումը սկսվել էր 1396 թվականին, Միլանի տաճարի կառուցումից 10 տարի անց, Սուրբ Մարիային նվիրված հռոմեական ճարտարապետության ոճով կառուցված տաճարի տեղում։ Կառուցման աշխատանքները, որ սկսվել էին Լորենցոի ղեկավարության ներքո, մինչև 1770 թվականը չէին ավարտվել, ամբողջացվեցին Ֆիլիպպո Յուվարայի կողմից ռոկոկո ոճի գմբեթով[1]։ Արևմտյան ճակատը, որ խիստ տպավորիչ է, կառուցվել է 1457 և 1498 թվականների միջակայքում ընկած ժամանակահատվածում և ունի վարդակ պատուհան և պորտալ՝ տեղաբնակներ Պլինիոս Ավագ և Պլինիոս Կրտսեր երկու արձանների միջև։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը 87 մետր երկարություն, 36-ից 56 մետր լայնություն ունի, իսկ մինչև գմբեթ բարձրությունը կազմում է 75 մետր։ Հատակագիծը լատինական խաչի տեսք ունի, կենտրոնական նիվով, երկու կողմից միջանցքներ, բաժանված սյուներով և ռենեսանս ոճի տրանսպետի մեջտեղում՝ ազդեցիկ գմբեթ։ Աբսիդները և երգչախումբը 16-րդ դարի են։ Ինտերիերը ունի մի քանի կարևոր գոբելեններ, իսկ մյուսները՝ 16-րդ և 17-րդ դարերի, պատրաստված են Ֆերարայում, Ֆլորենցիայում և Անտվերպենում։ Կան նաև Բեռնարդինո Լուինիի և Գաուձենսիո Ֆերարիի 16-րդ դարի մի շարք նկարներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Como Cernobbio e Brunate, p. 16

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Como Cernobbio e Brunate. Como: Editrice Lariologo. ISBN 88-87284-21-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]