Կոմանդանտե (ֆիլմ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Կոմանդանտե Comandante |
|
Կինոնկարի պաստառը |
|
| Ժանր | Վավերագրություն |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2003 |
| Լեզու | Անգլերեն |
| Ռեժիսոր | Օլիվեր Սթոուն |
| Պրոդյուսեր | Օլիվեր Սթոուն Ֆերնանդո Սուլիխին |
| Սցենարիստ(ներ) | Օլիվեր Սթոուն |
| Դերակատարներ | ֆիդել Կաստրո Օլիվեր Սթոուն |
| Օպերատոր | Կարլոս Մարկովիչ Ռոդրիգո Պրիետո |
| Երաժշտություն | Ալբերտո Իգլեսիաս Փոլ Քելլի |
| Ընկերություն | HBO Documentary, Media Produccion, Morena Films, Pentagrama Films |
| Տևողություն | 95 րոպե |
Կոմանդանտե (անգլ.՝ Comandante) ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի փաստագրական ֆիլմը Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մասին:
Սյուժեն [խմբագրել]
2002 թվականի փետրվարին ֆիլմի ռեժիսոր Օլիվեր Սթոունը ամենատարբեր թեմաներով հարցազրույց է անցկացնում 75-ամյա ֆիդել Կաստրոյի հետ։ Ըստ պայմանավորվածության ֆիդել Կաստրոն կարող էր ցանկացած պահի ընդհատել հարցազրույցը, սակայն նա ոչ մի անգամ դա չարեց։ Ֆիլմի 95 րոպեներն ընտրված են այդ 30 ժամանոց հարցազրույցից։ Նկարահանումները կատարվում են Հավանայի տարբեր մասերում՝ փողոցներում, համալսարաներում, սրճարանում, մեքենայի մեջ։
| «Եթե դուք չհաղթեիք, ապա հիմա նստած կլինեիք զբոսայգում և կպատմեիք հեղափոխության մասի՞ն», — հարցնում է Օլիվեր Սթոունը։ «Ոչ։ Ես մեռած կլինեի», — պատասխանում է Ֆիդել Կաստրոն։ |
| Կյանքը բաղկացած է զուգահեռ ընթացող երկու մասերից։ Առաջինը դա փորձն է, որ տեղի է ունենում մեր ներսում, իսկ երկրորդը դա իրական կյանքն է՝ մեր արարքները։
— Ֆիդել Կաստրո
|
| Հեղափոխության ամենամեծ նվաճումներից մեկն էլ այն է, որ նույնիսկ մարմնավաճառներն ունեն համալսարանական դիպլոմ։
— Ֆիդել Կաստրո
|
Ցուցադրումներ [խմբագրել]
Ֆիլմն արգելվել է ԱՄՆ-ում պատճառաբանությամբ, թե այն պրոպագանդում է Ֆիդել Կաստրոյի դրական կերպարը։