Կոկանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոկանդ:
Խուդոյար խանի պալատի մուտքը, կառուցված 1871 թվականին

Կոկանդ, քաղաք Ուզբեկստանի Ֆերգանայի մարզում, Ֆերգանայի հովտի արևմտյան մասում։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, արդյունաբերական, տրանսպորտային և մշակութային կենտրոն։ 153 հազար բնակիչ (1979)։ Տնտեսության առաջատար ճյուղը սննդի արդյունաբերությունն է։ Ունի մանկավարժական ինստիտուտ, դրամատիկական թատրոն։ Կոկանդում է գործում Ֆերգանայի պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր տեխնիկական ֆակուլտետը։
Պահպանված ճարտարապետական հուշարձաններից են Մեդրեսե-ի Միրը (XVIII դարի վերջ), Դահմա-ի Շոհոն խաների դամբարանների անսամբլը (1825), Խուդոյար խանի պալատը (1871), որ երեսապատված է դեղին ու կանաչ ջնարակված սալերով, քանդակազարդերով, որմնանկարներով (վարպետներ՝ Մա-Ռասուլ, Մա-Աոլեխ և Հակիմբայ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png