Կոլորադո գետ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ԱՄՆ-ում և Մեքսիկայում գտնվողԿոլորադո գետի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Կոլորադո (բազմանշանակություն)։
Կոլորադո - գետ ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Սկիզբ է առնում Ժայռոտ լեռներից, թափվում Խաղաղ օվկիանոսի Քալիֆորնիայի ծոցը։ Առաջացնում է խորը (մինչև 1800 մ) կանիոններ։ Երկարությունը 2740 կմ. նավարկելի է գետաբերանից 228 կմ։ Կոլորադոյի վրա կառուցվել են Հուվեր (Բոուլդեռ Դամ), Գլեն Կանիոն Դամ խոշոր ՀԷԿ-երը։
Անվանումն իսպաներեն է (Colorado). բառացի նշանակում է «կարմիր, ներկված» (նկատի է ունեցված կանիոնների ողողահարվող կավերից ջրի ստացած կարմրավուն երանգը)։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 265.