Կոլորադոյի սարավանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլորադոյի սարավանդ

Կոլորադոյի սարահարթ (անգլ.՝ Colorado Plateau), սարահարթ ԱՄՆ հարավ-արևմուտքում, Կոլորադո, Նյու Մեքսիկո, Արիզոնա և Յուտա նահանգների տարածքում։ Տարածությունը 375 հզ. կմ2 է։ Կազմված է բյուրեղային ապարներից։ Կոլորադոյի սարավանդի տեղամասերն ունեն սեղանաձև մակերևույթ և զառիթափ լանջեր։ Տարածքը հատվում է Կոլորադոյի ու նրա վտակների կանիոններով։ Կլիման չոր մերձարևադարձային է, ցամաքային, տարեկան տեղումները՝ 200-500 մմ։ Բուսածածկույթը տափաստանային և անապատային է։ Կան ուրանի, վանադիումի, բազմամետաղային և ոսկու հանքավայրեր։ Զարգացած է զբոսաշրջությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 516