Կոժևնիկովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոժևնիկովի տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿենտրոնական շրջան
Հիմնադրված է1834
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Կոժևնիկովի տուն (ռուս.՝ Дом Кожевникова), 1834-1835 թվականներին ռուսական կլասիցիզմի ոճով ճարտարապետ Պավել Վոցկու կողմից կառուցված եկամտաբեր տուն։ Գտնվում է Սանկտ-Պետերբուրգում՝ Նևսկի 51 հասցեում։ Տունը մեր օրեր է հասել անփոփոխ վիճակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը 1834-1835 թթ. գվարդիայի պարուչիկ Կոժևնիկովի համար կառուցել է ճարտարետ Պավել Ֆեոդորովիչ Վոցկին։ 1855-1856 թթ. տան դեպի բակ նայող բնակարաններից մեկում է բնակվել Իվան Ալեքսանդրիչ Գոնչարովը։ Հենց այստեղ է գրողն աշխատել «Օբլոմով» վեպի վրա։

20-րդ դարի սկզբին տունը ձեռք է բերել առաջին գիլդիայի վաճառական Սոլովյովը, որն այդ ժամանակ Նևսկի պողոտայի այդ շրջանում մի քանի շենքերի սեփականատեր էր և առանձնատանը բացել էր «Բոլշայա Սևերնայա» հյուրանոցի մասնաճյուղը և «Մուլեն Ռուժ» կինոթատրոնը։ Կոժևնիկովի նախկին տանը տարբեր ժամանակներում եղել է Պ. Եֆիմովի բանկային տունը և «Սկորոխոդ» ընկերության կոշիկի խանութը։ 1928 թվականի դրությամբ տանը գործել է պետերբուրգցի նկարիչ Յուրի Միխայլովիչ Հիդեկելի «Կարմիր լուսավորություն» լուսանկարչական արվեստանոցը[2]։

Ներկայումս այստեղ է գտնվում «Դելտա» պատկերասրահը[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кириков Б. М., Кирикова Л. А., Петрова О. В. Невский проспект. - М.-СПб.: ЦЕНТРПОЛИГРАФ, МиМ-Дельта, 2004. - С. 268-270. - 378 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Дом Кожевникова». Citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին.
  • «Дом Кожевникова (Невский пр. 51)». Прогулки по Петербургу.