Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի
Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և քառյակ |
Ժանր | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1921 |
Հրատարակվել է | 1922 |
Վիքիդարան | Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի |
«Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի», Հովհաննես Թումանյանի քառյակներից, հեղինակն այն գրել է 1921 թվականի սեպտեմբերի 5-ին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի № 109 և № 110 ֆոնդերում պահվում է երկու ինքնագիր։ Ինքնագրերից մեկի (№ 110) վերջում բանաստեղծը գրել է՝ «Պոլիս և հիվանդություն»։
Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Նվարդ Թումանյանը հիշում է հոր հետևյալ խոսքերը. «...Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են»[1]։
Առաջին անգամ տպագրվել է 1922 թվականին Կ. Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 64-րդ էջում, այնուհետև՝ Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 215-րդ էջում։
Արտատպվում է «Բանաստեղծություններ» ժողովածուից[2]։